ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանը ո ր ո շ ու մ է.
1. «Խորհրդարանի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի առաջին հոդվածի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանը» բառակապակցությունից հետո ավելացնել՝ «ընտրվում է հինգ տարվա ժամկետով» բառակապակցությունը, մնացածը՝ ըստ տեքստի:
2. Փոփոխություն մտցնել «Խորհրդարանի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հոդված 10-ի թիվ 19 և 20 կետերում.
ա/ Հոդված 10-ի թիվ 19 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ներկայացմամբ ընտրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին, նրա տեղակալներին և գերագույն դատարանի անդամներին, գլխավոր պետական արբիտրին, նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին»:
բ/ Հոդված 10-ի թիվ 20 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Խորհրդարանը հաստատում է գերագույն դատարանի նախագահության կազմը, ընտրում է շրջանային և քաղաքային ժողովրդական դատարանների ժողդատավորներին, շրջանային և քաղաքային ժողովրդական դատարանների դատավորների թվից հաստատում է այդ դատարանների նախագահներին:
Լսում է իր կողմից նշանակվող կամ ընտրվող մարմինների պաշտոնատար անձանց հաշվետվությունները կամ հաղորդագրությունները:
Օրենքով սահմանված կարգով լուծում է նշված պաշտոնատար անձանց հետկանչելը կամ զբաղեցրած պաշտոններից ազատման հարցը»:
3. Հոդված 18-ի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորը իր պատգամավորական գործունեության ընթացքում ազատվում է պաշտոնական, զինվորական, արտադրական և այլ ծառայողական պարտականություններից»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ |
|
2 դեկտեմբերի 1995թ.
ք.Ստեփանակերտ |
|
ՀՕ-7