ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“26” նոյեմբերի 2002թ. |
N 64 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 1999թ. ապրիլի 29-ի թիվ 79 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ կառավարության 1999թ. ապրիլի 29-ի «ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 79 որոշման մեջ (հետագա փոփոխություններով) կատարել հետևյալ փոփոխությունը.
- որոշման 3-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալների, ԼՂՀ նախարարների տեղակալների, ԼՂՀ Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալի, ԼՂՀ Վիճակագրության պետական խորհրդի անդամների, ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալի, ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի և ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամի նախագահի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 72000 դրամ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002թ. նոյեմբերի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |