Համարը 
ՀՕ-109
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
14.04.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
10.05.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.05.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.02.2007

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի

 ապրիլի 14-ին

 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 29-րդ հոդվածը լրացնել հետ ևյալ բովանդակությամբ 6-րդ մասով, ըստ այդմ էլ նախկին 6-րդ մասը համարել 7-րդ մաս.

«Խորհուրդը մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը, որը կառավարության կողմից Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում օրենսդրական նախաձեռնության կարգով: Ազգային ժողովը Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը հաստատում է օրենքով:»:

 

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Խորհրդում թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, որը մեկշաբաթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է թափուր տեղի համալրման համար մրցույթ:

Խորհրդի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք՝ սույն օրենքի պահանջներին համաձայն:

Թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ:

Թեկնածուների վերաբերյալ տվյալները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, իր կողմից հաստատված մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթողներից մեկին նշանակում է Խորհրդի անդամ: Այդ մասին տեղեկությունը` անհրաժեշտ հիմնավորմամբ, հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:

Նույն անձը չի կարող ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընդգրկվել Խորհրդի կազմում:»:

 

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի «թ» ենթակետից հանել «հեռուստառադիոընկերության գլխավոր հաշվապահին» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

10 մայիսի 2004թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-109