Համարը 
ՀՕ-29-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.05.25/09(276)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.04.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.05.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.11.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2015 թվականի

ապրիլի 20-ին

 

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34.1-ին հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետի «աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի)» բառերը փոխարինել «տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության սոցիալական կենսաթոշակ կամ հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ» բառերով.

2) 3-րդ կետի «աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի) և չեն աշխատում» բառերը փոխարինել «տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության սոցիալական կենսաթոշակ կամ հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ» բառերով:

 

Հոդված 2.

Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, անկախ կենսաթոշակառուի դիմելուց, զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին մինչև 2012 թվականի հունվարի 1-ը նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն նշանակվում և վճարվում է Օրենքի 34.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պարգևավճար, եթե զոհված կամ մահացած զինծառայողի ընտանիքի անդամն ունի նաև տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության սոցիալական կենսաթոշակ կամ հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում, եթե պարգևավճարի չափը ցածր է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափից, ապա պարգևավճարը վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամին նշանակված պարգևավճարի իրավունքը չի վերանայվում, իսկ պարգևավճար ստանալու իրավունք ունենալու ժամանակահատվածում անձը պահպանում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անդամի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքներն ու արտոնությունները:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում, եթե զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի պարգևավճար (կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ) ստանալու իրավունքը դադարեցվել է աշխատելու պատճառով, ապա պարգևավճար ստանալու իրավունքը վերականգնվում է`

1) եթե անձի` պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցվել է 2015 թվականի հունվարի 1-ից հետո, և սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ անձի տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության սոցիալական կենսաթոշակ կամ հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված չէ` սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, անկախ դիմելու հանգամանքից.

2) եթե անձի` պարգևավճար ստանալու իրավունքը դադարել է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

 

Հոդված 3.

Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող ամսվա 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. մայիսի 15

Ստեփանակերտ

ՀՕ-29-Ն