Համարը 
N 206
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
08.07.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
08.07.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"8" հուլիսի 2003թ.

 N 206

ք.Ստեփանակերտ

 

Հարկային ծառայողի վերապատրաստման անցկացման կարգը և պայմանները սահմանելու մասին

 

«Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել հարկային ծառայողի վերապատրաստման անցկացման կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշմամբ սահմանված կարգին և պայմաններին վերաբերող գերատեսչական ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ  

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2003թ. հուլիսի 8-ի

թիվ 206 որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով և պայմաններով կարգավորվում են «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի համաձայն հարկային ծառայողների վերապատրաստում անցկացնելու (անցնելու) հետ կապված հարաբերությունները:

2. Հարկային ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են ԼՂՀ պետական բյուջեի, ինչպես նաև ԼՂՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

3. Վերապատրաստման ժամանակահատվածում պահպանվում է հարկային ծառայողի վարձատրությունը, իսկ բնակության վայրից դուրս (ԼՂՀ այլ շրջաններում կամ ԼՂՀ-ից դուրս) վերապատրաստման դեպքում տրվում է նաև ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված փոխհատուցում:

 

II. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

4. ԼՂՀ հարկային ծառայության մարմնի ղեկավարը հաստատում է հարկային ծառայողների վերապատրաստման ծրագրերը, ժամանակացույցը, հարկային ծառայողների վերապատրաստում անցկացնող մասնագետների (հարկային ծառայության փորձառու մասնագետներ, դասախոսներ, փորձագետներ) ցանկը, ինչպես նաև հարկային ծառայության պաշտոնների նկարագրերին և հարկային ծառայության ընթացակարգերին համատասխան վերապատրաստվող խմբերի կազմը:

5. Հարկային ծառայողների վերապատրաստման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) կազմվում է հաշվի առնելով հարկային ծառայողների պաշտոնների նկարագրերը ԼՂՀ հարկային ծառայության մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատանքային ընթացակարգերի առանձնահատկությունները, ինչպես նաև ԼՂՀ հարկային ծառայության մարմնի առջև դրված խնդիրների առանձնահատկությունները:

6. Վերապատրաստման ենթակա հարկային ծառայողների խմբերի կազմը (անուն, ազգանուն, պաշտոն, կոչում) հաստատում է ԼՂՀ հարկային ծառայության մարմնի ղեկավարը՝ ԼՂՀ հարկային ծառայության մարմնի կադրերի գործառույթներ իրականացնող մասնագետի, իսկ ատեստավորման արդյունքներով վերապատրաստման դեպքում՝ հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի ներկայացմամբ:

 

III. ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Հարկային ծառայողի վերապատրաստումը ծրագրին համապատասխան կարող է անցկացվել ԼՂՀ հարկային ծառայության մարմնի ղեկավարի որոշած կազմակերպությունում (հաստատություններում) կամ օտարերկրյա պետությունների համապատասխան կազմակերպություններում (կառույցներում) կամ պայմանագրային հիմունքներով հրավիրել մասնագետների խումբ՝ առաջնությունը տալով այն կազմակերպությանը կամ հաստատությանը, որն ունի հարկային ծառայողների (մինչև «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի ընդունումը հարկային մարմնի մասնագետների) վերապատրաստում անցկացնելու փորձ:

Հարկային ծառայողների վերապատրաստում անցկացնող կազմակերպություններին (հաստատություններին, կառույցներին, պայմանագրային հիմունքերով հրավիրված մասնագետներին) հարկային մարմնի ղեկավարի կողմից ներկայացվում են հետևյալ տվյալները՝

ա) ծրագիրը,

բ) վերապատրաստում անցկացնող անձնակազմին ներկայացվող պահանջները,

գ) ուսուցման և գնահատման ձևերը,

դ) վերապատրաստվող հարկային ծառայողների խմբերի նկարագրերը ,

ե) հարկային ծառայողների վերապատրաստման նպատակով առանձնացվող ուսումնատեխնիկական բազային ներկայացվող պահանջները:

 

IV. ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

8. «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 20-րդ հոդվածի տասներորդ մասի 3-րդ կետի համաձայն հարկային ծառայողի վերապատրաստման ժամանակ համապատասխան կազմակերպությունում կամ հաստատությունում վարվում են վերապատրաստող խմբերի մատյաններ, որոնցում վերապատրաստման դասընթացի յուրաքանչյուր օրվա համար նշվում է վերապատրաստվողի ներկա կամ բացակա լինելը:

«Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 20-րդ հոդվածի տասներորդ մասի 3-րդ կետի համաձայն վերապատրաստման դասընթացի ավարտից հետո անցկացվում է ստուգարք, որի արդյունքում հարկային ծառայողն ստանում է դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական:

Ստուգարքն ընդունում է հարկային ծառայողների տվյալ վերապատրաստվող խմբին դասախոսություններ կարդացած (ուսումնական պարապմունքներ անցկացրած) բոլոր մասնագետներից (հարկային ծառայության փորձառու մասնագետներ, դասախոսներ, փորձագետներ) կազմված հանձնաժողովը՝ բաց քվեարկության ձևով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

Տվյալ հարկային ծառայողի վերապատրաստման արդյունքը գնահատվում է դրական, եթե կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամների առնվազն կեսը:

Վերապատրաստման դասընթացների ավելի քան մեկ երրորդից հարկային ծառայողի անհարգելի բացակայության դեպքում վերապատրաստման արդյունքը գնահատվում է բացասական՝ առանց ստուգարք անցկացնելու:

Վերապատրաստման դասընթացներից հարկային ծառայողի հարգելի բացակայության դեպքում (հիվանդություն, գործուղում և այլն) հարկային ծառայողին հնարավորություն է ընձեռնվում մասնակցելու ծրագրի նույն թեմայով անցկացվող հաջորդ դասընթացներից որևէ մեկին, որի ավարտից հետո անցկացվում է ստուգարք:

Վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստացած հարկային ծառայողին տրվում է վերապատրաստումը հավաստող փաստաթուղթ, որի պատճենը հարկային ծառայողը տրամադրում է հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովին՝ այնուհետև հարկային ծառայողի անձնական գործին կցելու համար:

Ատեստավորման արդյունքում վերապատրաստում անցնող հարկային ծառայողը բացասական գնահատականի դեպքում «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 20-րդ հոդվածի տասներկուերորդ մասի 3-րդ կետի համաձայն ազատվում է հարկային ծառայության պաշտոնից:

9. Սույն կարգի և պայմանների 8-րդ կետով նախատեսված դեպքերից բացի, այլ դեպքերում վերապատրաստման արդյունքում հարկային ծառայողը ԼՂՀ հարկային ծառայության մարմնի ղեկավարին և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին ԼՂՀ հարկային ծառայության մարմնի սահմանած կարգով ներկայացնում է հաշվետվություն, որը կցվում է հարկային ծառայողի անձնական գործին:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ