Համարը 
N 30
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.01.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.01.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 Թ. ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 109 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"30" հունվարի 2003թ.

N 30

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. հուլիսի 14-ի թիվ 109 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. հուլիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կանոնադրությունը, կենտրոնական աշխատակազմի և համակարգի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 109 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. որոշման 1-ին կետով հաստատված հարկային պետական վարչության համակարգի կառուցվածքի «I.Կենտրոնական աշխատակազմ» մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«I.Կենտրոնական ապարատ

 

1. Աշխատակազմ

2. Օպերատիվ հետախուզության վարչություն

3. Հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման բաժին

4. Հարկային հաշվառման և գանձումների հսկողության բաժին

5. Հարկային վարչարարության կատարելագործման բաժին

6. Խոշոր հարկ վճարողների սպասարկման բաժին

7. Հայտարարագրման բաժին

8. Իրավաբանական խումբ

9. Ձեռնարկատիրական գործունեության առարկաների հաշվառման և հսկիչ կետերի գործունեության համակարգման բաժին

10. Ֆինանսահաշվային բաժին»

2. որոշման 2-րդ կետը շարադրել.

«2. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության համակարգի աշխատողների թվաքանակը` 135 հաստիքային միավոր:»:

3. Որոշմամբ հաստատված կանոնադրության`

ա) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.

«զ/ ԼՂՀ քաղաքացիների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը, կատարելագործումը և հսկողության ապահովումը:».

բ) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «Է» ենթակետով.

«է/ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման և կատարելագործման գործառույթների իրականացումը:»:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ