Համարը 
N 270
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.10.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.10.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
17.08.2009

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003Թ. ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 174 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“28” հոկտեմբերի 2003թ.

 N 270

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003թ. մայիսի 27-ի թիվ 174 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Համաձայն «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003թ. մայիսի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով` գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալության գործունեության կարգը, գնումների մասին տեղեկությունների հրապարակման կարգը հաստատելու մասին» թիվ 174 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված`

ա) գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի`

16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` երկրորդ և երրորդ պարբերություններով.

«Եթե պայմանագրի նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի մեկ քառորդը, ապա պայմանագրով նախատեսվում է, որ տվյալ գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող` լիազոր մարմնի գրավոր եզրակացության (այսուհետ` լիազոր մարմնի եզրակացություն) առկայությունը տվյալ պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայման է:

Լիազոր մարմնի եզրակացությունն ստանալու նպատակով պատվիրատուն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետում լիազոր մարմին է ներկայացնում նույն հոդվածի 1-ին կետին համապատասխան կազմված գնման ընթացակարգի արձանագրության և կնքված պայմանագրի պատճենները:»,

20-րդ կետում`

«(այսուհետ` քաղվածք)» բառերից հետո լրացնել «և լիազոր մարմնի եզրակացության պատճենը» բառերով,

«Քաղվածքի ձևը» բառերը փոխարինել «Քաղվածքի և լիազոր մարմնի եզրակացության ձևերը» բառերով.

կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.

«ՏԳԲ-ն ընդունում է քաղվածքը, եթե ներկայացված է նաև տվյալ պայմանագրի համար լիազոր մարմնի կողմից տրված եզրակացության պատճենը:»,

21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Լիազոր մարմնի եզրակացությունը գործակալություն մուտքագրվելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը եզրակացության և պայմանագրի պատճենները տրամադրում է պետական մարմնին:».

բ) գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգում

հանել 2-րդ կետի երկրորդ նախադասությունը.

3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է արձանագրության համապատասխանությունը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին: Համապատասխանության դեպքում լիազոր մարմինը պատվիրատուին է տրամադրում գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերին համապատասխանելու հանգամանքը հավաստող գրավոր եզրակացությունը:».

4-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության» բառերը փոխարինել «գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի» բառերով.

5-րդ կետի «ա» ենթակետում «գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության» բառերը փոխարինել «գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների» բառերով.

6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ներկայացված հիմնավորումն ընդունելու դեպքում լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուին է տրամադրում գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերին համապատասխանելու հանգամանքը հավաստող գրավոր եզրակացությունը:

Ներկայացված հիմնավորումը չընդունելու դեպքում լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է պատվիրատուին:

Պատվիրատուն (լիազոր մարմնի սույն կետով նախատեսված ծանուցման հիման վրա) կարող է գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերին համապատասխանելու մասին հարցը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը, որի ընդունած որոշումը լիազոր մարմնի համար վերջնական է:».

հանել 7-րդ և 8-րդ կետերը.

գ) մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով` գնանշման միջոցով գնումների իրականացման կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Տվյալ գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող լիազոր մարմնի գրավոր եզրակացությունն ստանալու օրը պատվիրատուն այդ եզրակացության և պայմանագրի պատճենները տրամադրում է պետական մարմնին:»:

2. Սահմանել, որ նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերով սկսված և դեռևս չավարտված գնումների ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ պայմանագրի կնքման պահին գործող` գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ