ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի
մարտի 10-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 8-րդ հոդվածի՝
ա) 2-րդ կետի հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Սույն օրենքով սահմանված լիցենզավորման, այդ թվում՝ լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման, դադարեցման և այլ ընթացակարգերն ու պահանջները չեն տարածվում սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրվող լիցենզիաների վրա:»:
բ) 2-րդ կետը հինգերորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման բնագավառում լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները սույն օրենքով կարգավորվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում բնագավառը կարգավորող «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և դրա հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից ընդունված համապատասխան կարգերին:»:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «մարմինները» բառից հետո, 2-րդ մասը «կարգին համապատասխան» բառերից հետո և 3-րդ մասի առաջին պարբերությունը «առաջ» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով՝
«8. Եթե սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ սյունակում նշված է «Վ» տառը, ապա յուրաքանչյուր վայրում գործունեություն իրականացնելու համար տրվում է առանձին լիցենզիա:»:
Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Սույն օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում լիցենզիայի գործողության կասեցումը վերացած է համարվում լիցենզիայի տարեկան պետական տուրքերի, ինչպես նաև դրանց վճարումը ուշացնելու համար օրենքով սահմանված տույժերի գումարների գծով պարտավորությունները կատարելու օրվան հաջորդող օրվանից:»:
Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակում՝
1. «1. Անվտանգության բնագավառ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով՝
|
«14. |
հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրում |
ԼՂՀԿ |
Բ |
- |
Փ |
Մ |
Ո |
Հ |
Վ»: |
2. «4. Արժութային կարգավորման բնագավառ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝
|
«3. |
արտարժույթի դիլերային առուվաճառք |
ԿԲ |
Բ |
- |
- |
- |
Ո |
Հ |
Վ»: |
3. «6. Բանկային և ֆինանսավարկային կազմակերպությունների բնագավառ» բաժնում՝
ա) 1-ին կետի տասներորդ սյունակից հանել «Վ» տառը.
բ) 7-րդ կետը՝ «7. աուդիտորական ծառայությունների իրականացում», տեղափոխել 17-րդ բաժին՝ որպես 8-րդ կետ, հետևյալ տեսքով՝
|
«8. |
աուդիտորական ծառայությունների իրականացում |
ԿՄ |
Բ |
- |
- |
- |
Ո |
Հ |
-»: |
գ) բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-11-րդ կետերով՝
|
«7. |
վարկային կազմակերպության գործունեություն |
ԿԲ |
Բ |
- |
- |
- |
Ո |
Հ |
Վ |
|
8. |
դրամական (փողային) փոխանցումների իրականացում |
ԿԲ |
Բ |
- |
- |
- |
Ո |
Հ |
Վ |
|
9. |
վճարահաշվարկային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկների իրականացում |
ԿԲ |
Բ |
- |
- |
- |
Ո |
Հ |
Վ |
|
10. |
քարտային վճարումների պրոցեսինգի իրականացում |
ԿԲ |
Բ |
- |
- |
- |
Ո |
Հ |
Վ |
|
11. |
վճարային քարտերի և այլ փաստաթղթերի թողարկում և իրացում |
ԿԲ |
Բ |
- |
- |
- |
Ո |
Հ |
Վ»: |
4. «10. Հեռահաղորդակցության բնագավառ» բաժնում՝
ա) 1-ին կետի 7-րդ սյունակը լրացնել «Մ» տառով.
բ) 4-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցում».
գ) հանել 6-րդ և 8-րդ կետերը, և այդ կապակցությամբ 7-րդ կետը համարել 6-րդ կետ:
5. «14. Վիճակախաղերի, շահումներով խաղերի բնագավառ» բաժնի 2-րդ կետի 9-րդ սյունակը լրացնել «Հ» տառով».
6. Աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 161-րդ կետով.
| |
161. Զբոսաշրջության բնագավառ |
|
|
|
|
|
|
|
|
|
1. |
զբոսավարի գործունեություն |
ԿՄ |
Բ |
- |
- |
- |
Ո |
- |
- |
|
2. |
ուղեկցորդի գործունեություն |
ԿՄ |
Բ |
- |
- |
- |
Ո |
- |
- |
7. «17. Գործունեության այլ բնագավառներ» բաժնում 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
«7. |
սննդամթերքի արտադրություն,
այդ թվում՝ |
|
|
|
|
|
|
|
|
|
7.1. |
թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային
անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870
ծածկագրին դասվող լիկյորների և 220890
ծածկագրին դասվող, մինչև 9% սպիրտ պարունակող
այլ սպիրտային խմիչքների) և խմորման
նյութերից էթիլային սպիրտի արտադրություն |
ԿՄ |
Պ |
- |
- |
- |
- |
- |
Վ |
|
7.2. |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ»
(ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և
220890 ծածկագրին դասվող, մինչև 9% սպիրտ պարունակող այլ
սպիրտային խմիչքների արտադրություն |
ԿՄ |
Պ |
- |
- |
- |
- |
- |
- |
|
7.3. |
գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների
արտադրություն |
ԿՄ |
Պ |
- |
- |
- |
- |
- |
- |
|
7.4. |
գարեջրի արտադրություն |
ԿՄ |
Պ |
- |
- |
- |
- |
- |
Վ |
|
7.5. |
խմորման նյութերից այլ չթորած խմիչքների
արտադրություն |
ԿՄ |
Պ |
- |
- |
- |
- |
- |
- |
|
7.6. |
այլ սննդամթերքի արտադրություն |
ԿՄ |
Պ |
- |
- |
- |
- |
- |
-»: |
Հոդված 6. Օրենքի 48-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով՝
«9. Օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ բաժնի 1-ին կետով սահմանված բանկային գործունեության մասով վայրի պահանջի վերացման դրույթը տարածվում է 2004 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:»:
Հոդված 7. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված գործունեության տեսակների համար տրվող լիցենզիաների վրա չեն տարածվում «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները:
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 17-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետին համապատասխան տրված լիցենզիաները, սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետի 7.1-7.5 ենթակետերում նշված գործունեության տեսակների գծով, մինչև 2004թ. դեկտեմբերի 31-ը ենթակա են վերաձևակերպման, որի համար օրենքով սահմանված պետական տուրքը չի գանձվում: Վերաձևակերպման արդյունքում լիցենզիաների տրման համար օրենքով սահմանված պետական տուրքը ենթակա է վերահաշվարկման, իսկ առաջացած վճարման ենթակա տարբերությունը՝ լրացուցիչ գանձման:
2004 թվականի դեկտեմբերի 31-ից հետո սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված լիցենզիաների վերաձևակերպման համար գանձվում է «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը:
Հոդված 8. Սահմանել, որ հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրման գործունեություն են համարվում անձնագրերի, թղթադրամների, ակցիզային դրոշմանիշների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված վկայականների, լիցենզիաների բլանկների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ փաստաթղթերի տպագրությունը:
Հոդված 9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝ սույն օրենքի ընդունման պահից վեցամսյա ժամկետում ընդունել հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրման գործունեության լիցենզավորման կարգը և սույն օրենքից բխող այլ իրավական ակտերը:
Հոդված 10. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած արժութային դիլեր համարվող անձանց տրված լիցենզիաները սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են արտարժույթի դիլերային առուվաճառքի գործունեության լիցենզիաներ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը նշված անձանց գրավոր դիմումի հիման վրա վերաձևակերպում է լիցենզիաները՝ առանց լրացուցիչ փաստաթղթեր և վերաձևակերպման հետ կապված տուրքեր և այլ վճարներ պահանջելու:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ 5-րդ հոդվածի 2-րդ կետի և 3-րդ կետի «բ» ենթակետի մասերով՝ հրապարակման պահից վեց ամիս հետո:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
12 ապրիլի 2004թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-103 |
|