Համարը 
ՀՕ-123
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.06.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.07.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.07.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի

հունիսի 23-ին

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնաբանվում են, ինչպես նաև հարկային մարմինների կողմից (գույքահարկի և հողի հարկի դեպքում` նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից) կիրառվում են հարկ վճարողի օգտին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերում հակասության, երկիմաստության կամ տարընթերցման դեպքում դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով հարկ վճարողը կարող է նաև սահմանված կարգով դիմել հարկային, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ:»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետը «ներկայացնել» բառից հետո լրացնել «(մասնավորապես՝ ըստ պատկանելության հանձնել կամ ուղարկել էլեկտրոնային փոստով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով)» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 24-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածները «հարկ վճարողների», «հարկ վճարողից», «հարկ վճարողի» և «հարկ վճարողներից» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «(հարկային գործակալների)», «(հարկային գործակալից)», «(հարկային գործակալի)» և «(հարկային գործակալներից)» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Սույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման:»:

 

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Հարկային մարմինների կողմից յուրաքանչյուր հասցեի (կետի) համար ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման գրքերը հաստատվում են հարկ վճարողի ներկայացրած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:»:

 

Հոդված 6. Օրենքի 281-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝

«Հսկիչ-դրամարկղային մեքենաները հարկային մարմիններում գրանցվում են յոթ օրվա ընթացքում, հարկ վճարողի ներկայացրած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման պարտադիր դեպքերը և դրանց շահագործման կանոնները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:»:

 

Հոդված 7. Օրենքի 282-րդ հոդվածում «ոչնչացման (դրանց՝ այդ ապրանքային տեսքով շրջանառությունից դուրս բերման)» բառերը փոխարինել «այդ ապրանքային տեսքով շրջանառությունից դուրս բերման» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածը վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Որպես հարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 9. Օրենքի 34-րդ հոդվածի վերջին պարբերությունից հանել «, ինչպես նաև օրենքով սահմանված եկամտահարկի նվազագույն չափի» բառերը:

 

Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ընդունված որոշումները կարող են գանգատարկվել հարկային մարմնի վերադաս մարմին՝ գանգատարկողի կողմից որոշման կրկնօրինակը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, կամ՝ դատարան:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից :

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

15 հուլիսի 2004թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-123