ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ № 21-Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2009թ. մարտի 20-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 03-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-ին կետ`
|
Համակարգչային սպասարկման
ծառայության պետ |
1 |
գլխավոր 2-րդ |
2) 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
3) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 14.1-ին կետ`
|
Համակարգչային սպասարկման
ծառայության կրտսեր մասնագետ |
1 |
կրտսեր 1-ին |
4) «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «75» թիվը փոխարինել «76» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| ՆԱԽԱԳԱՀ |
Ն.ՆԱՐԻՄԱՆՅԱՆ |
|
22 դեկտեմբերի 2014թ.
ք. Ստեփանակերտ |
|