ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի
սեպտեմբերի 15-ին
«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի առաջին մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում» բառակապակցությունը փոխարինել «նախկին ԽՍՀՄ տարածքում» բառակապակցությամբ:
Հոդվածի 2-րդ մասում «իշխանությունների կողմից» բառերից հետո ավելացնել «կամ հետաքննական և նախաքննական մարմինների կողմից պահվել է անազատության մեջ» բառերը:
Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«Սույն հոդվածով նախատեսված անձանց իրավիճակը հավաստող փաստաթղթերի բացակայության դեպքում, այդ փաստը հաստատվում է դատական կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
13 հոկտեմբերի 2004թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-131 |
|