ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''15'' ապրիլի 2003թ. |
N 116 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՐՍՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003թ. մարտի 11-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» թիվ 66 որոշման 7-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում որսորդության համար նախատեսված նշանառության հարմարանքների օգտագործման ու վաճառքի կարգը (կցվում է):
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2003թ. ապրիլի «15»-ի
թիվ 116 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՐՍՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է որսորդության համար նախատեսված նշանառության հարմարանքների (այսուհետև՝ նշանառության հարմարանքներ) օգտագործման ու վաճառքի կարգը:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է այն օպտիկական և ոչ օպտիկական նշանառության հարմարանքների վրա, որոնց օգտագործման շնորհիվ բարելավվում է որսորդական զենքի դիպուկ նշանառությունը:
3. Օպտիկական նշանառության հարմարանքները չպետք է ունենան հեռաչափության և նշանառության սանդղակ, բացառությամբ զենքի հետ համալիր վաճառվողների:
II. Նշանառության հարմարանքների օգտագործումը
4. Նշանառության հարմարանքները կարող են օգտագործվել նաև գիտահետազոտական կամ կանխարգելիչ աշխատանքներ կատարելու նպատակով, կենդանական աշխարհի օբյեկտների անշարժացման կամ ներարկումների համար:
5. Նշանառության հարմարանքները որսորդության ժամանակ կարող են օգտագործվել որսորդական օդաճնշիչ և ողորկափող զենքերի հետ միասին՝ այդ նպատակի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ որսորդական ակոսափող զենքի հետ միասին օգտագործման դեպքում բնակավայրերից 5 կմ հեռավորության վրա, սահմանված տարածքներում:
III. Նշանառության հարմարանքների վաճառքը
6. Նշանառության հարմարանքները վաճառքի են ենթակա առանձին կամ զենքի հետ համալիր, զենքի և դրա փամփուշտների առևտրի իրավունք ունեցող իրավաբանական անձանց վաճառասրահներում:
7. Նշանառության հարմարանքները զենքից առանձին վաճառելու դեպքում վաճառողը զենքի անձնագրում կատարում է համապատասխան նշում, որը հաստատվում է կնիքով: