Համարը 
N 363
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.12.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.12.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
15.01.2008

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“23” դեկտեմբերի 2003թ.

N 363

ք. Ստեփանակերտ

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհուրդ:

2. Հաստատել՝

ա) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի կանոնադրությունը (կցվում է).

բ) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի կազմը (կցվում է).

գ) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման կարգը (կցվում է).

3. Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման աշխատանքները կազմակերպելու, նյութերը հավատարմագրման խորհրդի քննարկմանը ներկայացնելու, հավատարմագրման խորհրդի նիստերը նախապատրաստելու և նման այլ գործառույթներն իրականացնելու լիազորությունները վերապահել ԼՂՀ «Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

4. Սահմանել,որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը՝ սահմանված կարգով հավատարմագրման սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները շարունակում են իրենց գործունեությունը մինչև դրանց հավատարմագրման վկայագրերի գործողության ժամկետի ավարտը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2003թ. դեկտեմբերի 23-ի

թիվ 363 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի

 

І. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Համապատասխանության հավաստման բնագավառում սետիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) մշտապես գործող մարմին է,որն ստեղծված է սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրումն իրականացնելու համար:

2. Խորհուրդը գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ:

 

ІІ. ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Խորհրդի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են՝

ա) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները հավատարմագրելու կամ դրանց հավատարմագրումը մերժելու մասին որոշումների ընդունումը.

բ) հավատարմագրմանը վերաբերող բողոքների քննարկումը և դրանց մասին որոշումների ընդունումը.

գ) հավատարմագրումը կասեցնելու, վերականգնելու, չեղյալ հայտարարելու մասին որոշումների ընդունումը:

 

ІІІ. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Խորհրդի կազմում ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների, արտադրողների և սպառողների միությունների, գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները:

5. Խորհրդի կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

6. Խորհրդի աշխատանքներն իրականացվում են հասարակական հիմունքներով:

7. Խորհրդի նախագահն իրականացնում է խորհրդի գործունեության ընդհանուր ղեկավարումը, նիստերի վարումը, ստորագրում արձանագրություններն ու անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

8. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նիստերը վարում է խորհրդի անդամներից որևէ մեկը:

9. Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրմանը վերաբերող նյութերը խորհրդի քննարկման համար նախապատրաստում, նիստերը կազմակերպում ու հավատարմագրման գործընթացին վերաբերող այլ գործառույթներ իրականացնում է ԼՂՀ «Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:

10. Խորհուրդը հավատարմագրման աշխատանքների իրականացման ընթացքում ծագող բողոքների քննարկման համար ստեղծում է բողոքարկման հանձնաժողով (կազմված խորհրդի երեք անդամից), որին կարող են դիմել հավատարմագրման ենթակա իրավաբանական անձինք: Բողոքարկման հանձնաժողովի նախագահին նշանակում է խորհրդի նախագահը:

11. Խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

12. Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը:

Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

13. Խորհրդի գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումով:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2003թ. դեկտեմբերի 23-ի

թիվ «363» որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի

 

Ա. Աբրահամյան                      ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և

                                                 քաղաքաշինության փոխնախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Վ. Պողոսյան                            ԼՂՀ «Ստանդարտացման, սերտիֆիկացման և չափագիտության

                                                 կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն

                                                 (խորհրդի քարտուղար)

 

Ս. Նասիբյան                           ԼՂՀ կառավարության աշխատակազմի վարչատարածքային կառավարման

                                                 բաժնի վարիչ

 

Ա. Հարությունյան                    ԼՂՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ

 

Ռ. Ջավադյան                         ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության հումքի և վերամշակման բաժնի

                                                վարիչ

 

Գ. Գրիգորյան                         ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ

 

Մ. Մինասյան                          ԼՂՀ հարկային պետական վարչության հարկային տեսչությունների

                                                աշխատանքների համակարգման բաժնի պետ

 

Բ. Պետրոսյան                        ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության «Սեյսմիկ պաշտպանության

                                                ազգային ծառայություն» գործակալության սեյսմիկ պաշտպանության

                                                Արևելյան ծառայության  տնօրեն

 

Ս. Հակոբյան                          ԼՂՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ

                                               (համաձայնությամբ)

 

Կ. Ադամյան                           ԼՂՀ Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր,տեխնիկական

                                               գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2003թ. դեկտեմբերի 23-ի

թիվ 363 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է համապատասխանության հավաստման աշխատանքներ իրականացնելուն հավակնող իրավաբանական անձանց (սերտիֆիկացման մարմինների) և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման կարգը:

 

II. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

2. Հավատարմագրման հիմնական նպատակներն են՝

ա) նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման գործընթացի նկատմամբ սպառողների վստահության ապահովումը.

բ) հավատարմագրված իրավաբանական անձանց գործունեության արդյունքների միջազգային փոխճանաչման համար պայմանների ստեղծումը:

3. Հավատարմագրման հիմնական սկզբունքներն են՝

ա) կամավորությունը.

բ) անկախությունը.

գ) հանրամատչելիությունը (թափանցիկությունը), որն իրագործվում է հավատարմագրման հավակնորդին հավատարմագրման կանոնների և անցկացման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրելու միջոցով.

դ) գաղտնիությունը, որն ապահովվում է հավատարմագրման համապատասխան կանոններով և փորձագետների պատրաստվածությամբ, այսինքն՝ չօգտագործել և չտարածել այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել հավատարմագրման ենթակա իրավաբանական անձին.

ե) գործընթացի վերահսկողությունը, որն իրականացվում է հավատարմագրման բնագավառում միասնական քաղաքականության նկատմամբ հսկողություն սահմանելով.

զ) միասնական կանոնների առկայությունը, որն ապահովում է հավատարմագրման աշխատանքների և դրանց արդյունքների միջազգային ճանաչումը: Հավատարմագրման տերմինները, կանոններն ու գործառույթները պետք է հիմնած լինեն միասնական սկզբունքների վրա, որոնք տրված են Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) և Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (ԻԷԿ) ուղեցույցներում, հավատարմագրման բնագավառի միջազգային, եվրոպական «ԵՆ 45000» շարքի և ազգային ստանդարտներում:

4. Հավատարմագրման աշխատանքների իրականացման համար վճարումը կատարում է հավատարմագրման ենթակա իրավաբանական անձը՝ համաձայն ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկման կարգի:

 

III. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Հավատարմագրման գործընթացի մասնակիցներն են՝

հավատարմագրման խորհուրդը,

ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունը,

հավատարմագրման փորձագետները,

հավատարմագրման ենթակա իրավաբանական անձինք:

6. Հավատարմագրման խորհուրդը նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման բնագավառում մշտապես գործող մարմին է:

7. ԼՂՀ «Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ սերտիֆիկացման կենտրոն)՝

ա) կազմակերպում է հավատարմագրման խորհրդի քննարկմանն առաջարկվող հարցերը նախապատրաստելու և ներկայացնելու աշխատանքները.

բ) մշակում է հավատարմագրման կանոնները կամ կազմակերպում դրանց մշակման գործընթացը.

գ) վարում է հավատարմագրված իրավաբանական անձանց, հավատարմագրման փորձագետների գրանցամատյանը, հանձնում հավատարմագրման վկայագրերը.

դ) կազմակերպում և անցկացնում է հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն, հավատարմագրման չափանիշներին հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց համապատասխանության գնահատում (վկայագրում)՝ ըստ դրանց գտնվելու վայրի.

ե) կազմակերպում և անցկացնում է հավատարմագրման չափանիշներին հավատարմագրված իրավաբանական անձանց համապատասխանության հսկողությունը, որի արդյունքները ներկայացնում է հավատարմագրման խորհուրդ.

զ) հավատարմագրման խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրումը կասեցնելու, վերականգնելու, հավատարմագրումը չեղյալ հայտարարելու, հավատարմագրման ոլորտն ընդլայնելու և կրճատելու վերաբերյալ:

Համապատասխանության հսկողությունն իրականացնում է սերտիֆիկացման կենտրոնի կողմից ստեղծված փորձագետների հանձնաժողովը՝ համաձայն հավատարմագրման խորհրդի հաստատած տարեկան ծրագրի:

8. Հավատարմագրման փորձագետները (այն անձինք, որոնք վկայագրված են որոշակի բնագավառում աշխատանքների կատարման իրավունքով)՝

ա) մասնակցում են հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննությանը և նախապատրաստում եզրակացություններ հավատարմագրման աշխատանքները շարունակելու կամ ներկայացված փաստաթղթերը վերադարձնելու վերաբերյալ.

բ) մասնակցում են հավատարմագրման չափանիշներին հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց համապատասխանության գնահատմանը (վկայագրմանը)՝ ըստ դրանց գտնվելու վայրի.

գ) մասնակցում են հավատարմագրման չափանիշներին հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց համապատասխանության հսկողության աշխատանքներին:

9. Հավատարմագրման ենթակա են՝

արտադրանքի սերտիֆիկացման մարմինները,

ծառայությունների սերտիֆիկացման մարմինները,

որակի համակարգերի և շրջակա միջավայրի կառավարման սերտիֆիկացման մարմինները (կամավոր, սեփական նախաձեռնությամբ),

փորձարկման լաբորատորիաները:

10. Հավատարմագրված իրավաբանական անձի հավատարմագրումը հավաստող պաշտոնական փաստաթուղթը հավատարմագրման վկայագիրն է (№№ 1 և 2 ձևերը կցվում են), որը երկօրյա ժամկետում գրանցվում է հավատարմագրման գրանցամատյանում:

Հավատարմագրման գրանցամատյանը պարունակում է տեղեկություններ հավատարմագրված իրավաբանական անձանց և հավատարմագրման փորձագետների մասին:

11. Հավատարմագրված իրավաբանական անձինք իրենց գործունեությունն իրականացնում են հավատարմագրման ոլորտին համապատասխան:

 

IV. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ

 

12. Հավատարմագրման աշխատանքներն ընդգրկում են հետևյալ փուլերը՝

ա) հավատարմագրման ենթակա իրավաբանական անձի կողմից սերտիֆիկացման կենտրոն հայտ ներկայացնելը: Հայտին կցվում է փաստաթղթերի լրակազմ՝ միջազգային «ԻՍՕ/ԻԷԿ» և եվրոպական «ԵՆ 45000» շարքի ստանդարտների պահանջներին համապատասխան:

Որպես սերտիֆիկացման մարմին հավատարմագրվելու համար հայտին կից ներկայացվում են՝

հավատարմագրման ոլորտի նախագիծը,

սերտիֆիկացման մարմնի մասին դրույթների նախագիծը (ըստ «ԵՆ 45011» և «ԵՆ 45012» եվրոպական ստանդարտների),

տեղեկություններ սերտիֆիկացման մարմնի փորձագետների մասին,

որակի ձեռնարկը (ըստ «ԵՆ 45011» և «ԵՆ 45012» եվրոպական ստանդարտների),

պետական ռեգիստրի վկայականի և կանոնադրության պատճենները:

Որպես փորձարկման լաբորատորիա հավատարմագրվելու համար հայտին կից ներկայացվում են՝

հավատարմագրման ոլորտի նախագիծը,

փորձարկման լաբորատորիայի մասին դրույթների նախագիծը (ըստ «ԵՆ ԻՍՕ/ԻԷԿ 17025» միջազգային և «ԵՆ 45002» եվրոպական ստանդարտների),

փորձարկման լաբորատորիայի տեխնիկական անձնագիրը,

փորձարկման լաբորատորիայի գործունեության վերաբերյալ հարցաթերթը,

որակի ձեռնարկը (ըստ «ԵՆ ԻՍՕ/ԻԷԿ 17025» միջազգային ստանդարտի),

պետական ռեգիստրի վկայականի և կանոնադրության պատճենները.

բ) ներկայացված փաստաթղթերի նախնական քննարկումը և փորձաքննության անցկացումը.

գ) հավատարմագրման չափանիշներին հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց համապատասխանության գնահատման (վկայագրման) նախապատրաստումը, որը ներառում է հավատարմագրման փորձագետներից կազմված համապատասխան հանձնաժողովի ստեղծումը.

դ) հավատարմագրման չափանիշներին հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց համապատասխանության գնահատումը (վկայագրումը), որն իրականացնում է համապատասխան հանձնաժողովը.

ե) հավատարմագրման աշխատանքների արդյունքների ամփոփումը և հավատարմագրման խորհուրդ ներկայացնելը.

զ) հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին որոշման ընդունումը.

է) հավատարմագրման վկայագրի գրանցումը և հանձնումը.

ը) հավատարմագրման չափանիշներին հավատարմագրված իրավաբանական անձանց համապատասխանության հսկողության իրականացումը:

Հավատարմագրման գործընթացը, սկսած հայտը ներկայացնելու պահից, կարող՝ տևել մինչև երեք ամիս:

13. Հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում հավատարմագրված իրավաբանական անձը կարող է հավատարմագրման ոլորտի ընդլայնման կամ կրճատման համար հայտ ներկայացնել սերտիֆիկացման կենտրոն:

Հավատարմագրման ոլորտն ընդլայնվում կամ կրճատվում է սույն կարգի 12-րդ կետի փուլերին համապատասխան:

Հավատարմագրված իրավաբանական անձի հավատարմագրման ոլորտը կարող է ընդլայնվել կամ կրճատվել նաև ըստ համապատասխանության հսկողության արդյունքների:

14. Հավատարմագրման խորհրդի կողմից հավատարմագրումը մերժելու մասին որոշում ընդունվում է հավատարմագրման ենթակա իրավաբանական անձի՝ հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանության դեպքում: Հավատարմագրման չափանիշները սահմանված են միջազգային «ԻՍՕ/ԻԷԿ» և եվրոպական «ԵՆ 45000» շարքի ստանդարտներով:

15. Հավատարմագրման խորհրդի կողմից հավատարմագրումը վերականգնելու մասին որոշում ընդունվում է հավատարմագրված իրավաբանական անձի հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանության դեպքում:

16. Սերտիֆիկացման կենտրոնը մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով տարեկան երկու անգամ հրապարակում է հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների ցանկը:

 

 

Ձև 1

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

 

Գրանցված է հավատարմագրման

գրանցամատյանում

 

_____________________________թ.

 

№ ___________________թ.

 

Ուժի մեջ է մինչև ______________թ.

 

Սույն վկայագիրը հավաստում է, որ ___________________________________________

 

________________________________________________________________________

                                                  (սերտիֆիկացման մարմնի անվանումը)

________________________________________________________________________

                                                                             (հասցեն)

համապատասխանում է ____________________________ ստանդարտի պահանջներին

 

և հավատարմագրված է որպես ________________________ սերտիֆիկացման մարմին՝

 

սույն վկայագրի հավելվածով, _____ էջի վրա սահմանված հավատարմագրման ոլորտի

 

շրջանակներում սերտիֆիկացում իրականացնելու համար:

 

 

 

Նախագահ _____________________       _____________________________

                           (ստորագրությունը)                                  (անունը, ազգանունը)

 

 

Կ.Տ.

 

 

Ձև 1ա

 

 

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ № _____

 

 

հավատարմագրման վկայագիր

 

 

№ _______________________

 

 

     «___» ____________________թ.

 

Սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման ոլորտը

 

______________________________________________________________

(սերտիֆիկացման մարմնի անվանումը և հասցեն)

 

 

 

 

 

 

Արտադրանքի (ծառայության) անվանումը

 

 

 

ԱԴ ծածկագիրը

 

 

 

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

 

Արտադրանքի (ծառայության) բնութագրերի (ցուցանիշների) և (կամ) փորձարկումների անվանումները, որոնք հաստատվում են սերտիֆիկացման ընթացքում

 

 

 

Արտադրանքի (ծառայության) նորմատիվ փաստաթղթերի նշագրերը

 

 

 

 

Փորձակամն մեթոդների նորմատիվ փաստաթղթերի նշագրերը

 

1

2

3

4

5

6

           

 

 

                                                                             Հավատարմագրման խորհրդի նախագահ _______________________________________

                                                                                                                                                    (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

 

 

Ձև 2

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

 

 

Գրանցված է հավատարմագրման

գրանցամատյանում

_____________________________թ.

 

№ ___________________թ.

 

Ուժի մեջ է մինչև ______________թ.

 

Սույն վկայագիրը հավաստում է, որ ________________________________________________

 

______________________________________________________________________________

                                                       (փորձարկման լաբորատորիայի անվանումը)

 

______________________________________________________________________________

                                                                                     (հասցեն)

 

համապատասխանում է ________________________________ ստանդարտի պահանջներին և

 

հավատարմագրված սույն վկայագրի հավելվածով՝ __________ էջի վրա սահմանված

 

հավատարմագրման ոլորտի շրջանակներում փորձարկումներ կատարելու համար:

 

  Փորձարկման արձանագրության տեխնիկական օրինականության համար պատասխանատու՝

 

______________________________________

                   (ազգանունը, անունը)

 

Նախագահ ____________________              ________________________________________

                          (ստորագրությունը)                                        (անունը, ազգանունը)

 

 

Կ. Տ.

 

 

Ձև 2ա

 

 

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ № _____

 

 

հավատարմագրման վկայագիր

 

№ _________________________

 

  «___» ___________________թ.

 

Փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման ոլորտը

 

________________________________________________________________

  (փորձարկման լաբորատորիայի անվանումը և հասցեն)

 

 

 

 

№№

ը/կ

 

 

Փորձարկման արտադրանքի անվանումը

 

 

ԱԴ ծածկագիրը

 Արտադրանքի բնութագրերի (ցուցանիշների) և (կամ) փորձարկումների անվանումները

 

 Արտադրանքի նորմատիվ փաստաթղթերի նշագրերը

 

 Փորձարկման մեթոդների նորմատիվ փաստաթղթերի նշագրերը

1

2

3

4

5

6

           

 

 

                                                                        Հավատարմագրման խորհրդի նախագահ ________________________________________

                                                                                                                                                 (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)