ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
”20” փետրվարի 2001թ. |
N 32 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտման և բուժման` ծախսերի հետագա փոխհատուցմամբ, կարգը հաստատելու մասին
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքի 33 հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ ԼՂՀ տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտումն ու բուժումն իրականացվում են այդ հաստատությունների միջոցների հաշվին` պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:
2. Հաստատել ԼՂՀ տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտման և բուժման` ծախսերի հետագա փոխհատուցմամբ, կարգը (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001թ. մարտի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության 2001թ.
«20» փետրվարի
թիվ 32 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԼՂՀ տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտման և բուժման` ծախսերի հետագա փոխհատուցմամբ
1. Սույն կարգով սահմանվում են ԼՂՀ տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում` պետական առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում, այդ հաստատությունների միջոցների հաշվին` զինծառայողների հետազոտման և բուժման` ծախսերի հետագա փոխհատուցմամբ, անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալու կարգը և պայմանները:
2. Զինծառայողները բժշկական օգնություն ստանալու համար բժշկական հաստատություններ ուղեգրվում են այն դեպքում, երբ նրանց ծառայության վայրում բացակայում են համապատասխան գերատեսչական բժշկական հաստատությունները, ինչպես նաև` շտապ ու անհետաձգելի դեպքերում:
3. Հիվանդ զինծառայողներին բժշկական հաստատություններ հոսպիտալացման և ամբուլատոր-պոլիկլինիկական հետազոտման նպատակով ուղեգրել կարող են.
ա) ԼՂՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը (զորամաս` 39364).
բ) ԼՂՀ ներքին գործերի նախարարության բժշկական ծառայության պոլիկլինիկան.
գ) ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության բժիշկը:
(3-րդ կետը լրաց. 11.03.2003 N 69)
4. Բժշկական հաստատությունը հիվանդ զինծառայողներին հիվանդանոցային պայմաններում հետազոտման և բուժման համար տալիս է ուղեգիր` 3 օրինակից, իսկ ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտական հետազոտման համար` 2 օրինակից:
5. Հիվանդ զինծառայողները բժշկական հաստատություններ ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտական հետազոտման ներկայանում են զորամասի ներկայացուցչի ուղեկցությամբ (ունենալով ուղեգիր` 2 օրինակից): Ուղեգրի մեկ օրինակը որպես հիմք մնում է բուժհաստատությունում` հետազոտման համար, մյուս օրինակը` հետազոտող բժշկի ստորագրությամբ և հաստատության կնիքով կնքված, վերադարձվում է ուղեգրող հիմնարկի ներկայացուցչին:
6. Շտապ բժշկական օգնության և անհետաձգելի վիճակների դեպքերում հիվանդ զինծառայողների հոսպիտալացումը կազմակերպվում է մոտակա բժշկական հաստատությունում: Բուժհաստատությունն ընդունված զինծառայողների մասին տեղեկացնում է տարածաշրջանային ոստիկանությանը` ընդունարանի մատյանում կատարելով համապատասխան գրառում` ոստիկանության հերթապահի պաշտոնը, անունը, ազգանունը, հաղորդման ամսաթիվը և ժամը:
7. Հիվանդ զինծառայողների դուրսգրումը կատարվում է միայն ուղեգրող հաստատության ներկայացուցչի ներկայությամբ` նախօրոք (3 օր առաջ) դրա մասին հայտնելով տվյալ հաստատությանը:
8. Զինծառայողների հետազոտման և բուժման ծախսերը փոխհատուցվում են «ԼՂՀ 2001 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի 5 հոդվածի 05 խմբի («Առողջապահություն») համապատասխան ծրագրերի միջոցների հաշվին` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների համար սահմանված գներով: