Համարը 
N 356
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.11.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.11.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ  ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“28” նոյեմբերի 2003թ.

 N 356

ք.Ստեփանակերտ

 

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվող աշխատանքները խոչնդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին

 

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ԼՂՀ օրենքի 21-րդ հոդվածի «գ» կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվող աշխատանքները խոչնդոտող հիվանդությունների ցանկը (կցվում է):

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2003թ. նոյեմբերի 28-ի

թիվ 356 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվող աշխատանքները խոչնդոտող հիվանդությունների

 

    Հոգեկան հիվանդություններ

    մտագարություն (շիզոֆրենիա)

    մոլուցքահար, ընկճվածային հոգեգարություններ (մանյակալ, դեպրեսիվ պսիխոզներ)

    անձի ախտահար (պաթալոգիկ) զարգացում

    ընկնավորություն (էպիլեպսիա)

    հետվնասվածքային էնցեֆալոպաթիա

    Քրոնիկական ալկոհոլիզմ

    Թմրամոլություն