ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''27'' մայիսի 2003թ. |
N 169 |
ք.Ստեփանակերտ
ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ, ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ԳՐՔՈՒՅԿԻ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածներին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել՝
ա) առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացուցակի ձևերը՝ համաձայն թիվ 3 և 4 հավելվածների:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2003թ. մայիսի 27-ի
թիվ 169 որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ
1. Պարտադիր բժշկական զննության ենթակա են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում թվարկված կազմակերպություններում աշխատանքի ընդունվող եւ աշխատող անձինք, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերը:
2. Բժշկական զննության գործընթացն իրականացնում են բժիշկ-մասնագետները՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկի:
3. Պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) եւ պարբերական բժշկական զննություն անցկացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան տեսակ իրականացնելու լիցենզիա ունեցող բուժկանխարգելիչ կազմակերպությունում թերապեւտի, մաշկավեներաբանի, իսկ առանձին դեպքերում՝ ատամնաբույժի, քիթ-կոկորդ-ականջի մասնագետի կողմից, ինչպես նաեւ կատարվում են հետազոտություններ տուբերկուլյոզի, աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների, որդերի, վեներական ու վարակիչ մաշկային հիվանդությունների նկատմամբ:
4. Բժշկական զննման ժամանակ բժիշկ-թերապեւտը պարտավոր է՝
- հավաքել մանրամասն տվյալներ դիմողի՝ նախկինում տարած վարակիչ հիվանդությունների մասին.
- հետազոտել դիմողի ներքին օրգանների վիճակը.
- դիմողին տալ ուղեգիր անհրաժեշտ հետազոտությունների համար:
Հիվանդության պատմության մեջ դիմողի՝ նախկինում տարած աղիքային հիվանդությունների վերաբերյալ նշվելու դեպքում լաբորատորիայի ուղեգրի մեջ պետք է կատարվի գրանցում դրա մասին:
5. Բժիշկ-մաշկավեներաբանը պարտավոր է՝
- մանրամասնորեն զննել մաշկի մազածածկ մակերեսը, եղունգները, տեսանելի լորձաթաղանթները, այդ թվում՝ սեռական օրգանները (կանանց մոտ՝ հայելիով).
- շոշափել ավշային հանգույցները.
- նյութ վերցնել միզուկից (տղամարդկանցից՝ քերուկ), վզիկային խողովակից, հեշտոցի հետին կամարից, իսկ ցուցման դեպքում՝ ուղիղ աղիից՝ գոնոկոկերի, տրիխոմոնադի եւ այլ ախտածին մանրէների առկայությունը որոշելու համար.
- հետազոտել արյունը՝ սիֆիլիսի առկայությունը որոշելու համար (միկրոռեակցիա).
- ցուցման դեպքում հետազոտել մաշկը, մազերը, եղունգները՝ սնկային հիվանդությունների, ինչպես նաեւ դժգույն տրիպոնեմայի առկայությունը որոշելու համար:
Բժիշկ-մաշկավեներաբանի բացակայության դեպքում նրան կարող են փոխարինել այն թերապեւտները, մանկաբարձ-գինեկոլոգները, որոնք ունեն համապատասխան պատրաստվածություն:
Մաշկային եւ վեներական հիվանդությունների նկատմամբ հետազոտություններն անցկացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան տեսակ իրականացնելու լիցենզիա ունեցող բուժկանխարգելիչ կազմակերպությունում:
6. Բժիշկ-ատամնաբույժը պարտավոր է մանրակրկիտ զննել շրթունքների կարմիր երիզը, բերանի խոռոչը՝ լնդերի բորբոքում, ատամի փտախտ, չհանված արմատ, խուղակ հայտնաբերելու նպատակով:
7. Լաբորատոր հետազոտությունները կատարվում են մանրէակրությունը սիֆիլիսի (էքսպրես մեթոդ), գոնորեայի, տրիխոմոնիազի եւ միզասեռական օրգանների (քսուքներ), ինչպես նաեւ սնկային հիվանդությունների, քոսի (նատիվ պատրաստուկներ) որոշման համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան տեսակ իրականացնելու լիցենզիա ունեցող բուժկանխարգելիչ կազմակերպությունում:
8. Լաբորատոր հետազոտությունները կատարվում են՝
ա) սիֆիլիսի նկատմամբ՝ միայն էքսպրես եղանակով: Արյունը վերցվում է միայն ձեռքի մատից: Արգելվում է արյունը վերցնել երակից.
բ) սուսանակի նկատմամբ՝ միզուկից, արգանդի վզիկից եւ հեշտոցի հետին կամարից վերցված երկու քսուքի մանրադիտակային հետազոտության միջոցով.
գ) սիֆիլիսի եւ սուսանակի առկայության համար պարտադիր զննումների եւ լաբորատոր հետազոտությունների ենթակա են 15-65 տարեկան անձինք, որոնց հետազոտության անհրաժեշտությունը որոշվում է տեղում՝ առողջապահական մարմինների կողմից:
9. Բժիշկ-մասնագետն անհրաժեշտ բժշկական զննություն (հետազոտություններ) կատարելուց հետո, հակացուցումների բացակայության դեպքում, հետազոտվողի սանիտարական (բժշկական) գրքույկում կատարում է նշում աշխատելու թույլտվության մասին:
Սույն կարգի 10-րդ կետում նշված հիվանդությունների ախտորոշման կամ մանրէակրության հայտնաբերման դեպքում արգելվում է աշխատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում ու մասնագիտություններով: Բուժկանխարգելիչ հաստատության ղեկավարն անհապաղ հաղորդում է դրա մասին եւ միաժամանակ գրավոր տեղեկատվություն է ներկայացնում բնակության վայրի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության տարածքային կենտրոն: Հիվանդները եւ մանրէակիրները ենթակա են բուժման: Նրանց թույլատրվում է աշխատել միայն բուժման կուրսն ավարտելուց հետո՝ կրկնակի բժշկական զննության արդյունքների հիման վրա:
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում ու համապատասխան մասնագիտություններով աշխատող անձանց չի թույլատրվում աշխատել մանրէակրության եւ մակաբուծակրության հայտնաբերման ու հետեւյալ հիվանդությունների ախտորոշման դեպքում՝
ա) որովայնային տիֆ, պարատիֆեր, սալմոնելոզ, դիզենտերիա.
բ) հեմինելեպիդոզ, էնտերոբիոզ.
գ) սիֆիլիս՝ վարակիչ փուլում.
դ) սուսանակի բոլոր ձեւերը (միայն բուժկանխարգելիչ եւ մանկական նախադպրոցական հիմնարկների աշխատողներին, որոնք անմիջապես սպասարկում են երեխաներին, անտիբիոտիկներով բուժման շրջանում՝ մինչեւ առաջին հսկողական բացասական պատասխան ստանալը).
ե) բոր.
զ) վարակիչ մաշկային հիվանդություններ՝ քոս, տրիխոֆիթիա, գլխի, հարթ մաշկի եւ եղունգների մակրոսկոպիա, պարշ, մաշկի բաց մասերի ակտինոմիկոզ՝ խոցոտված կամ խուղակով.
է) թոքերի տուբերկուլյոզի բաց ձեւեր, թոքերի ակտիվ տուբերկուլյոզ՝ խորխի մեջ մանրէների բացակայությամբ, արտաթոքային տուբերկուլյոզի ձեւեր՝ խուղակի եւ մեզի մեջ մանրէների առկայությամբ.
ը) դեմքի եւ ձեռքերի գայլախտ.
թ) ամեոբիազ, լյամբլիոզ, բալանտիդիոզ:
Ոչ վարակիչ մաշկային հիվանդություններ (փսորիազ, էկզեմա, ալերգիկ մաշկաբորբեր) ունեցող հիվանդներին աշխատելու թույլտվություն տալու հարցը որոշվում է բժշկական զննության ավարտից հետո՝ բժշկական հանձնաժողովի որոշմամբ՝ ելնելով հիվանդության բնույթից ու աշխատանքի վայրից: Տրիխոմոնոզով հիվանդ կանանց թույլատրվում է աշխատել մանկական նախադպրոցական հիմնարկներում, բուժկանխարգելիչ հաստատությունում՝ կանոնավոր բուժում ստանալու պայմանով:
Թարախային հիվանդություն ունեցող անձանց չի թույլատրվում աշխատել վիրաբուժական, մանկաբարձական, նորածնի պաթոլոգիայի (անհասների) բաժանմունքներում, մանկական սննդի պատրաստման արտադրամասերում ու կետերում, կաթի, մսի, ձկան մշակման, կրեմային հրուշակեղենի արտադրություններում, ինչպես նաեւ հանրային սննդի եւ առեւտրի կազմակերպություններում: Ախտածին ստաֆիլոկոկակիրները ենթակա են առողջացման (սանացիա):
11. Սննդի եւ դրանց հավասարեցված կազմակերպություններում աշխատող անձինք, որոնք աշխատանքի ու բնակության վայրում շփվել են վարակիչ հիվանդների հետ, ենթարկվում են բժշկական հետազոտությունների եւ հսկողության:
12. Որդերով վարակված անձինք ենթակա են բուժման՝ որդակրությունից ազատվելու համար: Որդակրության դեմ բուժման ենթակա անձինք չեն ազատվում աշխատանքից (բացառությամբ՝ հեմինոլեպիդոզը եւ էնտերոբիոզը): Հեմինոլեպիդոզի եւ էնտերոբիոզի դեպքերում բուժված անձինք ստանում են աշխատելու թույլտվություն միայն բուժման կուրսն ավարտելուց հետո՝ կրկնակի բժշկական զննության արդյունքների հիման վրա:
13. Բժշկական զննության որակի համար պատասխանատու է այն իրականացնող բուժկանխարգելիչ հաստատության ղեկավարը:
14. Բժշկական զննությունը (հետազոտությունները) ավարտվելուց հետո բուժկանխարգելիչ հաստատության ղեկավարը համապատասխան կազմակերպությունների ղեկավարներին ուղարկում է սահմանված ժամանակացույցին համապատասխան բժշկական զննության ենթարկված եւ չենթարկված անձանց ցուցակները:
15. Բժշկական զննությունն ավարտվելուց հետո եռօրյա ժամկետում բուժկանխարգելիչ հաստատության ղեկավարն աշխատանքի ընդունվողի կամ աշխատողի անձնական բժշկական գրքույկում կատարում է նշում նրան աշխատելու թույլտվություն տալու մասին:
16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Ա. Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2003թ. մայիսի 27-ի
թիվ 169 որոշման |
ՑԱՆԿ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ, ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|
դդ ը/կ |
Կազմակեր-
պություններ եւ մասնագիտություններ |
Թերա- պեւտի զննում |
Մաշ- կավե- ներա- բանի զննում |
Հետա-զոտու-թյուններ պալա- րախտի նկատ- մամբ |
Արյան հե-տազո- տություն սիֆի-
լիսի, քսուք (քերուկ) սուսա- նակի նկատ-մամբ |
Հետա-զոտու- թյուն աղի-քային վա-րակիչ հի-վանդու-թյուն-
ների նկատ-մամբ (մանրէա-կրություն) |
Հետա-
զոտու-
թյուններ
հելմինա-
կրության
նկատ-
մամբ |
Լրացուցիչ
հետազոտություններ |
|
Ատամ-նաբույժի, քիթ-
կոկորդ-ականջի մասնա- գետի
զննում |
Քիթ- ըմպանի ախտա-
ծին ստաֆիլո-կոկի
նկատ- մամբ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
1. |
Սննդի արդյունաբերության ոլորտի, գյուղացիական անասնապահական տնտեսությունների, սննդամթերքի պահեստների եւ բազաների աշխատողները, որոնք շփվում են սննդամթերքին դրանց արտադրման, պահպանման եւ իրացման ընթացքում, սարքավորումների ու գույքի սանիտարական մշակում, վերանորոգում կատարող, ինչպես նաեւ բոլոր տեսակի փոխադրամիջոցներով փոխադրման ընթացքում սննդամթերքին անմիջականորեն շփվող անձինք |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագայում՝ տարեկան 1 անգամ
|
Աշխա- տանքի ընդուն- վելիս |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագայում՝ տարեկան 1 անգամ
|
Աշխա- տանքի ընդուն-վելիս
|
Աշխա-տանքի ընդուն-վելիս, հե-տագա- յում՝
յուրա-քանչյուր
3 ամիսը
1 անգամ
|
Աշխա-
տանքի ընդուն-
վելիս,
հետա-
գայում՝
յուրա-քանչ-
յուր
3 ամիսը
1 անգամ |
Միայն կրեմային հրուշակե-ղենի եւ մանկական սննդի արտադրու-թյուն-
ների աշ-խատո-ղների համար՝ աշխա- տանքի ընդուն- վելիս, հետա- գայում՝ յուրա- քանչյուր
6 ամիսը
1 անգամ |
Միայն կրեմային հրուշակե-ղենի եւ ման-
կական սննդի արտադրու-թյուն-
ների աշ-խատ- ողների համար՝ աշ-խատանքի ընդուն-
վելիս |
|
2. |
Հանրային սննդի կազմակերպությունների աշխատողներ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագայում՝ տարեկան 1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն- վելիս, հե-տագայում՝ տարեկան 1 անգամ |
Աշխա- տան-քի ընդուն-վելիս, հե-տագայում՝ տարեկան 1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-
վելիս, հե-տագայում՝ յուրա-քանչյուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն- վելիս, հե-տագայում՝ յուրաքանչ-յուր
3 ամիսը
1 անգամ |
Աշխա-
տանքի ընդուն-
վելիս, հե-
տագայում՝
յուրաք-անչյուր
3 ամիսը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն- վելիս, հետա- գայում՝ յուրաքանչ-յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդու-
նվելիս |
|
3. |
Սննդի առեւտրի կազմակերպությունների աշխատողներ
|
Աշխա-տանքի ընդուն-վելիս, հե-տագայում՝ տարեկան 1 անգամ |
Աշխա- տանքի ընդոն-վելիս, հե-տագայում՝ տարեկան 1 անգամ |
Աշխա-տանքի ընդուն-վելիս, հե-տագայում՝ տարեկան
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-
վելիս, հե-տագա-յում՝ յուրաքանչ- յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն- վելիս, հե-տագայում՝ յուրաքանչ-յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա-
տանքի ընդուն-
վելիս, հե-
տագայում՝
յուրաք-
անչյուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն- վելիս, հետա-գայում՝ յուրաքանչ-յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-
վելիս |
|
4. |
Քոլեջների,ուսումնարանների, հանրակրթական դպրոցների սովորողներ, որոնք արտադրական պրակտիկա են անցնում այն հաստատու-թյուններում, որոնց աշխատողները ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության (հետազոտությունների) |
Արտա- դրական պրակ-տիկայից առաջ
|
Արտա- դրական պրակ-տիկայից առաջ
|
Արտա- դրական պրակ-տիկայից առաջ, եթե նախորդ
6 ամսվա ըն-թացքում հետազո-տություն չի կա-տարվել |
15 տարե-կանից բարձր անձինք գործ-
նական պա-րապմունք-ներից առաջ,
15 տա-րեկանից փոքր անձինք՝
ըստ համաճա-րակային եւ բժշկական ցուցում-
ների |
Արտա- դրական պրակ-տիկայից առաջ, հետա-գայում՝ յու-րաքանչ- յուր
6 ամիսը
1 անգամ |
Արտա-
դրական պրակտ-իկայից
առաջ,
հետա-
գայում՝ յուրաքան- չյուր
6 ամիսը
1 անգամ
|
Արտա-դրական պրակտի-կայից առաջ, հրուշ. մասնագիտ. եւ ծննդ. նորած. մանկա- կան եւ վիրուսա- բան. բաժան-մունք- ներում պրակ- տիկա անցնող- ների համար |
Արտադ-րական պրակ-տիկայից առաջ, հրուշ. մասնագիտ. եւ ծննդ. նորած. մանկա-
կան եւ վիրուս- աբան. բաժան- մունք- ներում պրակ- տիկա
անցն-ողների համար |
|
5. |
Ծննդատների (բաժանմունքների), մանկական հիվանդանոցների (բաժանմունքների), ատամնաբուժական հաստատությունների բուժաշխատողներ |
Աշխա-տանքի ընդուն-վելիս, հե-տագայում՝ տարեկան 2 անգամ |
Աշխա- տանքի ընդուն- վելիս, հե-տագայում՝ յուրաքանչ-յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն- վելիս, հե-տագայում՝ տարեկան
1 անգամ եւ ըստ անհրա-ժեշտու-թյան |
Աշխա- տանքի ընդուն- վելիս, հետա- զոտու- թյունը սիֆիլիսի նկատ-մամբ՝ տարեկան
1 անգամ, քսուք՝ սուսա-
նակի նկատ-
մամբ՝ յուրաքան- չյուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն- վելիս, հե-տագայում՝ յուրաքանչ-յուր եռամ-սյակը
1 անգամ
|
Աշխա-
տանքի ընդուն-
վելիս, հե-
տագայում՝ յուրաք-անչյուր
եռամ-
սյակը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն- վելիս, հետա- գայում՝ յուրաքան- չյուր կիսա- մյակը
1 անգամ
|
Աշխա- տանքի ընդուն- վելիս, հետա- գայում՝ յուրաքան- չյուր եռա- մսյակը
1 անգամ
|
|
6. |
Դեղատների աշխատողներ, որոնք զբաղված են դեղամիջոցների պատրաստմամբ եւ փաթեթավորմամբ |
Աշխա- տանքի ընդուն- վելիս |
Աշխա- տանքի ընդուն- վելիս, հե-տագայում՝ յուրաքանչ-յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագայում՝ ամսական 1 անգամ
|
Աշխա- տանքի ընդուն-
վելիս |
Աշխա- տանքի ընդուն- վելիս, հե-տագա-յում՝ յուրաքանչ-յուր
3 ամիսը
1 անգամ |
Աշխա-
տանքի ընդուն-
վելիս, հե-
տագայում՝ յուրա-
քանչ-
յուր
3 ամիսը
1 անգամ
|
- |
- |
|
7. |
Դեղատների աշխատողներ, որոնք զբաղված են դեղամիջոցների իրացմամբ |
Աշխա- տանքի ընդուն- վելիս |
Աշխա- տանքի ընդուն- վելիս, հե-տագայում՝ յուրաքանչ-յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագայում՝ ամսական 1 անգամ
|
Աշխա- տանքի ընդուն-
վելիս |
Աշխա-տանքի ընդուն-վելիս, հետա-գայում յուրաքանչ-յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա-
տանքի ընդուն-
վելիս, հետա-
գայում յուրա-քանչ-
յուր
6 ամիսը
1 անգամ
|
- |
- |
|
8. |
Ուսումնադաստիարակչական հիմնարկների (հանրակրթական դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ) աշխատողներ, որոնք առնչվում են ուսումնադաստիարակչական աշխատանքներին |
Աշխա- տանքի ընդուն- վելիս |
Աշխա- տանքի ընդուն- վելիս |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագայում՝ յուրաքանչ-յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-
վելիս |
Աշխա- տանքի ընդուն- վելիս |
Աշխա-
տանքի ընդուն-
վելիս |
- |
Աշխա-տանքի ընդուն- վելիս |
|
9. |
Դպրոցականների, ամառային առողջարարական ճամբարների եւ այլ առողջարանային կազմակերպությունների աշխատողներ |
Աշխա- տանքի ընդուն- վելիս |
Աշխա- տանքի ընդուն- վելիս |
Աշխա- տանքի ընդուն- վելիս |
Աշխա- տանքի ընդուն-
վելիս |
Աշխա- տանքի ընդուն- վելիս |
Աշխա-
տանքի ընդուն-
վելիս |
- |
- |
|
10. |
Մանկական նախադպրոցական հիմ-նարկների (մանկամսուր, մանկապարտեզ), առողջարարական կազմա-կերպությունների, մանկատների աշխատողներ |
Աշխա- տանքի ընդուն- վելիս |
Աշխա- տանքի ընդուն- վելիս, հե-տագայում՝ յուրաքանչ-յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագայում՝ յուրաքանչ-յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն- վելիս, հետա- գայում արյան հե-տազոտու- թյուն սիֆիլիսի նկատ-մամբ՝ տարե- կան
1 անգամ, քսուք՝ սուսա- նակի նկատ- մամբ՝ յուրա-քանչյուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագայում՝ յուրա-քանչ-
յուր
6 ամիսը
1 անգամ
|
Աշխա-
տանքի ընդուն-
վելիս, հե-տագայում՝ յուրա-
քան-
չյուր
6 ամիսը
1 անգամ |
- |
- |
|
11. |
Մեծահասակների բուժկանխարգելիչ կազմակերպությունների, առողջարանների, հանգստյան տների աշխատողներ, ծերանոցների աշխատողներ, որոնք անմիջապես զբաղված են բուժվողների, հանգստացողների սպասարկման սննդի կազմակերպման հարցերով |
Աշխա- տանքի ընդուն-վելիս
|
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագայում՝ յուրա-քանչ-
յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագա-յում՝ յուրա-քանչ-
յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն- վելիս, հետազոտ. սիֆիլիսի նկատ-մամբ՝ տարե-
կան
1 անգամ, քսուք՝ սուսա-նակի նկատ-մամբ՝ յուրա-
քանչ-
յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա- տաքի ընդուն-վելիս, հե-տագա-յում՝
յուրա-քանչ-
յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա-
տանքի ընդուն-
վելիս, հե-տագա-յում՝
յուրաքան-
չյուր
6 ամիսը
1 անգամ |
- |
- |
|
12. |
Բնակչության սանիտարահիգիենիկ սպասարկման կազմակերպությունների աշխատողներ (բաղնիսպաններ, քիսաչիներ, լվացքատների սպիտակեղենի ընդունման կետերի, քիմմաքրման կայանների օժանդակ աշխատողներ) |
Աշխա- տանքի ընդուն-վելիս
|
Աշխա- տանքի ընդուն- վելիս, հետա- գայում՝ յուրա-քանչ-
յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագա-յում՝ տարե-
կան
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս
|
- |
- |
- |
- |
|
13. |
Բնակչության սանիտարահիգիենիկ սպասարկման կազմակերպությունների աշխատողներ (վարսահարդարներ, մանիկյուրարարներ, պեդիկյուրարարներ, դիմահարդարներ) |
Աշխա- տանքի ընդուն-վելիս
|
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագայում՝ յուրա-
քանչ-
յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագա-յում՝ տարե-
կան
1 անգամ
|
Աշխա- տանքի ընդուն-վելիս |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագա-յում՝ յուրա-քանչ-
յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա-
տանքի ընդուն-
վելիս, հե-տագա-յում՝ յուրա-քանչ-
յուր
6 ամիսը
1 անգամ |
- |
- |
|
14. |
Հյուրանոցների եւ հանրակացարանների տնօրեններ, աղախիններ, հավաքարարներ, հանրակացարանների պարետներ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս |
Աշխա- տանքի ընդուն- վելիս, հե-տագա-յում՝ յուրա-քանչ-
յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագա-յում՝ տարե-
կան
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս |
- |
- |
- |
- |
|
15. |
Լողի մարզիչներ, հրահանգիչներ, լողավազանների աշխատողներ, որոնք առնչվում են պրոցեդուրաների իրականացմանը |
Աշխա- տանքի ընդուն-վելիս |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագա-յում՝ յուրա-քանչյուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագա-յում՝ տարե- կան
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագայ- ում՝ տարե- կան
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագա- յում՝
յուրա- քանչ-
յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա-
տանքի ընդուն-
վելիս, հե-տագա-յում՝ յուրա-քանչ-
յուր
6 ամիսը
1 անգամ |
- |
- |
|
16. |
Հեռընթաց մարդատար գնացքների, ավիաուղիների ուղեկցողներ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագա- յում՝ յուրա-քանչ-
յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագա- յում՝ տարե-
կան
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագա-
յում՝ տարե-
կան
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագա-յում՝ յուրա-քանչ-
յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա-
տանքի ընդուն-
վելիս, հե-տագա-յում՝ յուրա-քանչ-
յուր
6 ամիսը
1 անգամ |
- |
- |
|
17. |
Ջրմուղների կառույցների աշխատողներ, որոնք անմիջականորեն առնչվում են ջրի մաքրմանը, վարակա-զերծմանը եւ ցանցի սպասարկմանը |
Աշխա- տանքի ընդուն-վելիս |
- |
- |
- |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագա-յում՝ յուրա-քանչ-
յուր
6 ամիսը
1 անգամ |
Աշխա-
տանքի ընդուն-
վելիս, հե-տագա-յում՝ յուրա-քան-
չյուր
6 ամիսը
1 անգամ |
- |
- |
|
18. |
Անասնապահական կազմակերպությունների աշխատողներ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագա-յում՝ տարե-
կան
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս, հե-տագա-յում՝ տարե-
կան
1 անգամ |
Աշխա- տանքի ընդուն-վելիս |
- |
- |
- |
- |
1. Պարտադիր բժշկական զննության (հետազոտությունների) ենթակա չեն խմորասնկերի, օսլայի արտադրության, բանջարեղենի չորացման, աղի հանքերի ու աղ մշակող կազմակերպությունների, աղացների, էլեւատորների, ձավարեղենի գործարանների, հացահատիկային ամբարների, ալրի, ձավարի, ցորենի պահեստների եւ այլ նմանատիպ կազմակերպությունների, ինչպես նաեւ սպիրտի, օղու, լիկյորի արտադրությունների ու գինեգործական գործարանների աշխատողները, այդ թվում՝ պատրաստի արտադրանքի առաքիչները:
2. Նորածնի, վաղ մանկական եւ նախադպրոցական հասակի երեխաների հետ աշխատելու համար, բացի սույն կարգի 9-րդ կետում թվարկված հիվանդություններից, հակացուցում են նաեւ թոքերի ոչ ակտիվ պալարախտային բնույթի օջախային փոփոխությունները:
3. Ախտածին ստաֆիլոկոկակիրները ենթարկվում են առողջացման:
| ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Ա. Գրիգորյան |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
2003թ. մայիսի 27-ի
թիվ 169 որոշման |
Ձեւ _____
ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ)
_____________________________________________________________________
(գրքույկի տիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)
Կ. Տ.
_____________________________________________________________________
(կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, անունը, ազգանունը)
«____» __________________ 200 _ թ .
Կ. Տ.
1. Տվյալներ սանիտարական (բժշկական) գրքույկի տիրոջ մասին
Ազգանունը ___________________________________________________________
Անունը, հայրանունը ____________________________________________________
Ծննդյան ամսաթիվ, ամիսը, տարեթիվը ____________________________________
Բնակության վայրը ____________________________________________________
Մասնագիտությունը ____________________________________________________
Պաշտոնը ____________________________________________________________
Կազմակերպությունը __________________________________________________
2. Բժշկական հետազոտության արդյունքները
|
Ժամանակացույց |
Բժշկի եզրակացությունը |
Բժշկի
ստորագրու-
թյունը, կնիքը |
|
Թերապեւտ |
Ատամնաբույժ |
Քիթ-կոկորդ-
ականջի
բժիշկ |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
3. Տուբերկուլյոզի վերաբերյալ հետազոտության արդյունքները
|
Ժամանակացույց |
Բժշկի եզրակացությունը |
Բժշկի ստորագրությունը,
կնիքը |
| |
|
|
| |
|
|
4. Արյան՝ սիֆիլիսի, եւ քսուքի՝ սուսանակի ու տրիխոմոնադի նկատմամբ հետազոտությունների արդյունքները
|
Ժամանակացույց |
Լաբորատոր
հետազոտությունների
արդյունքները |
Բժշկի եզրակացությունը |
Բժշկի
ստորագրությունը,
կնիքը |
| |
|
|
|
| |
|
|
|
5. Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման նպատակով կատարված հետազոտությունների արդյունքները
|
Ժամանակացույց |
Լաբորատոր
հետազոտությունների
արդյունքները |
Բժշկի ստորագրությունը,
կնիքը |
| |
|
|
| |
|
|
6. Հելմինթոզների հայտնաբերման նպատակով կատարված հետազոտությունների արդյունքները
|
Ժամանակացույց |
Լաբորատոր
հետազոտությունների
արդյունքները |
Բժշկի ստորագրությունը,
կնիքը |
| |
|
|
| |
|
|
7. Նշում՝ տարած սուր աղիքային հիվանդությունների մասին
|
Ժամանակացույց |
Լաբորատոր
հետազոտությունների
արդյունքները |
Բժշկի ստորագրությունը,
կնիքը |
| |
|
|
| |
|
|
8. Նշում՝ այլ կազմակերպություններ աշխատանքի տեղափոխվելու մասին
|
Ժամանակացույց |
Կազմակերպության
անվանումը |
Պաշտոնը,
մասնագիտությունը |
Բժշկի
ստորագրությունը,
կնիքը |
| |
|
|
|
| |
|
|
|
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Ա. Գրիգորյան |
| |
Հավելված 4
ԼՂՀ կառավարության
2003թ. մայիսի 27-ի
թիվ 169 որոշման |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց ՈՒ Ց Ա Կ
ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ
1. Կազմակերպության անվանումը
2. Կազմակերպության գտնվելու վայրը
3. Ցուցակը կազմելու ժամանակացույցը
|
NN ը/կ |
Ազգա-նունը, անունը, հայրա-նունը |
Սեռը |
Տար-իքը
|
Պաշ-տոնը |
Տան հասցեն |
Տուբեր- կուլյոզի վերա- բերյալ հետա-զոտու-թյան արդյ-ունքը
|
Մաշ-կա-վենե-րա-բանի եզրա-կա-ցութ-յունը |
Աղիք-
ային վարակիչ հիվանդու-թյուն-
ների հարու-ցիչների նկատ-
մամբ
կատա-
րած
հետազո-տություն-
ների արդյունք-
ները |
Որդա- կրության նկատմամբ հետազո-տության արդյունք-ները |
Ատամ- նաբույժի եզրակա-ցությունը
|
Քիթ- կոկորդ- ականջի բժշկի եզրակա-ցությունը |
Բժշկ-
ական զննու-
թյան արդյունք- ները եւ բժիշկ-թերա-պեւտի ընդհա-նուր եզրա-կացու-թյունը |
Եզրակա-ցության տարե-թիվը, ամիսը, ամսա-թիվը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Ա. Գրիգորյան |