ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ № 09-Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2009 թվականի մարտի 25-ի «Դատական ծառայողի վարքագծի կանոնները հաստատելու մասին» թիվ 04-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի 1-ին նախադասության «ծառայողների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև դատական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ՆԱԽԱԳԱՀ |
Ն.ՆԱՐԻՄԱՆՅԱՆ |
|
17 հուլիսի 2014թ.
ք. Ստեփանակերտ |
|