Համարը 
N 16-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.12.29/25(187)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
28.12.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ N 16-Ն

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի 21-րդ կետով և 126-րդ հոդվածի 3-րդ մասով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել դատական կարգադրիչների ծառայության` որպես առանձնացված ստորաբաժանման, հաստիքների քանակը և պաշտոնների անվանացանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ԴԱՏԱՐԱՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Ա. ԱՎԱԳՅԱՆ

 

 

28 դեկտեմբերի 2011թ.

ք.Ստեփանակերտ

 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

դատարանների նախագահների խորհրդի

2011թ. դեկտեմբերի 28-ի թիվ 16-Ն որոշման

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

 

Հ/հ

Պաշտոնների անվանումը

(հաստիք)

Հաստիքների քանակը

Պաշտոնների խմբերը

1.

ԼՂՀ Գերագույն դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ

1

առաջատար

2.

ԼՂՀ վերաքննիչ դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ

1

առաջատար

3.

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական կարգադ-

րիչների ստորաբաժանման պետ

1

առաջատար

4.

ԼՂՀ Գերագույն դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման ավագ դատական կարգադրիչ

1

կրտսեր

5.

ԼՂՀ վերաքննիչ դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման ավագ դատական կարգադրիչ

1

կրտսեր

6.

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական կարգադ-

րիչների ստորաբաժանման ավագ դատական կարգադրիչ

1

կրտսեր

7.

ԼՂՀ Գերագույն դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման դատական կարգադրիչ

4

կրտսեր

8.

ԼՂՀ վերաքննիչ դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման դատական կարգադրիչ

4

կրտսեր

9.

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման դատական կարգադրիչ

3

կրտսեր

      (հավելվածը փոփ. 17.12.2013 N 21-Ն, փոփ. 22.12.2014 N 20-Ն)