ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 19-ի թիվ 168 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 19-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» թիվ 168 որոշման (2002թ. ապրիլի 2-ի թիվ 82 որոշման խմբագրությամբ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանել, որ հարկվող շահույթը կամ հարկվող եկամուտը որոշելու նպատակով հարկատուի համախառն եկամտից կարող են նվազեցվել՝
ա/ վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարների հետ կապված ծախսերը հաշվետու տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսը չգերազանցող գումարի չափով.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գովազդի ծախսերը՝ հաշվետու տարվա համախառն եկամտի 3 տոկոսը կամ հաշվետու տարվա ընթացքում հարկատուի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս արտահանված ապրանքների կամ ծառայությունների արժեքի 20 տոկոսը չգերազանցող գումարներից առավելագույնի չափով.
գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս կադրերի պատրաստման համար կատարված ծախսերը՝ հաշվետու տարվա համախառն եկամտի 2 տոկոսը չգերազանցող գումարի, բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պատրաստում անցած յուրաքանչյուր աշխատողի հաշվով 1.5 մլն դրամի չափով.
դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս կադրերի վերապատրաստման համար կատարված ծախսերը՝ հաշվետու տարվա համախառն եկամտի 1 տոկոսը չգերազանցող գումարի, բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վերապատրաստում անցած յուրաքանչյուր աշխատողի հաշվով 1 մլն դրամի չափով.
ե/ հատուկ սննդի համար կատարված ծախսերը՝ յուրաքանչյուր աշխատողին աշխատանքի և դրան հավասարեցված պարտականությունների համար վճարված եկամուտների 5 տոկոսը չգերազանցող գումարի, բայց ոչ ավելի, քան 100 հազ. դրամի չափով.
զ/ արտահագուստի և այլ հանդերձանքի համար կատարված ծախսերը՝ աշխատանքի ու դրան հավասարեցված պարտականությունների համար աշխատողներին վճարված եկամուտների 5 տոկոսը չգերազանցող գումարի, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր աշխատողի հաշվով 100 հազ. դրամի չափով.
է/ աշխատողներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված և սույն կետով չնախատեսված փոխհատուցումների համար կատարված ծախսերը՝ աշխատանքի ու դրան հավասարեցված պարտականությունների համար աշխատողներին վճարված եկամուտների 5 տոկոսը չգերազանցող գումարի չափով.
ը/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը՝ հաշվետու տարվա համախառն եկամտի 3 տոկոսը չգերազանցող գումարի չափով: Ընդ որում, գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի ծախսը կնվազեցվի .
- ՀՀ տարածք գործուղվելու դեպքում 8 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով.
- այլ վայրեր (բացառությամբ ՀՀ-ի) գործուղվելու դեպքում 25 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով.
ը1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս (բացառությամբ ՀՀ-ի) ծառայությունների մատուցման գծով փաստացի կատարված և փաստաթղթերով հիմնավորված գործուղման ծախսերը՝ պատվիրատուի հետ կնքված պայմանագրերով երկկողմանիորեն հաստատված նախահաշիվներում այդ ծառայությունների դիմաց հատուցման չափն առանձնացված լինելու դեպքում, հարկատուի համախառն եկամտից նվազեցվում են ամբողջությամբ, բայց ոչ ավելի պայմանագրի շրջանակներում՝ վերը նշված ծառայությունների դիմաց ստացված (ստացվելիք) եկամուտների 80 տոկոսից:
թ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը՝ գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 2 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով.
թ1/ ԼՂՀ տարածքում մոնտաժային, կարգավորման և շինարարական աշխատանքներ կատարելու համար գործուղված աշխատողներին, այն դեպքերում, երբ այդ աշխատանքները շարունակվում են 1 ամսից ավելի, գործուղման վայրում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար օրապահիկի փոխարեն վճարվում են աշխատավարձի նկատմամբ հավելում պաշտոնային դրույքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի 60000 դրամից:
Եթե աշխատողը գործուղվել է մոնտաժային, կարգավորման և շինարարական աշխատանքներ կատարելու համար 1 ամսից ավելի ժամկետով, սակայն ղեկավարության կարգադրությամբ վերադարձել է հիմնական աշխատանքի վայրը 1 ամսից շուտ, նրան գործուղման վայրում գտնվելու ժամանակամիջոցի համար վճարվում է աշխատավարձի նկատմամբ հավելում սահմանված չափով.
ժ/ ներկայացուցչական ծախսերը՝ հաշվետու տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսը չգերազանցող գումարի, բայց ոչ ավելի, քան 3 մլն. դրամի չափով.
ժա/ առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական ու մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար կատարված՝ հաշվետու տարվա համախառն եկամտի 0.2 տոկոսը չգերազանցող գումարների մասով.
ժբ/ ԼՂՀ տարածքից դուրս մարքեթինգի ծախսերը հաշվետու տարվա համախառն եկամտի 1 տոկոսը կամ հաշվետու տարվա ընթացքում հարկատուի կողմից արտահանված ապրանքների և ծառայությունների արժեքի 5 տոկոսը չգերազանցող գումարներից կամ հաշվետու տարվա ընթացքում հարկատուի կողմից ներմուծված ապրանքների արժեքի 2 տոկոսը չգերազանցող գումարներից առավելագույնի չափով:››:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |