Համարը 
N 80
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.03.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆԱՎԱՐՏ (ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ) ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“16” մարտի 2004թ.

N 80

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գույքահարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգը սահմանելու մասին

 

«Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գույքահարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգը` համաձայն հավելվածի.

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ  

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության 2004 թվականի

մարտի 16-ի թիվ 80 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գույքահարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման

 

1. Սույն կարգով սահմանվում է «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող անավարտ (կիսակառույց) շինությունների (այսուհետ` շինություններ)` ըստ ավարտվածության աստիճանի բնութագրման չափանիշները:

2. «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հավելվածով` շինությունները (բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ, անհատական բնակելի տներ, այգետնակներ (ամառանոցներ) և դրանց կից շինություններ, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական ու արտադրական նշանակության շինություններ, առանձին կանգնած հասարակական, արտադրական նշանակության շինություններ և դրանց կից շինություններ) դասվում են ըստ ավարտվածության երեք աստիճանի`

ա) մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ`

շինությունները համարվում են մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության պատերը և միջհարկային հարկը.

բ) 50-80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ`

շինությունները համարվում են 50-80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության հիմնահարկը (հիմնահարկերը) և տանիքը.

գ) 80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ`

շինությունները համարվում են 80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե լիովին ավարտված չեն հարդարման ու հարակից աշխատանքները:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ