Համարը 
N 481
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.11.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.11.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2007

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի ԹԻՎ 126 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''29'' նոյեմբերի 2004թ.

 N 481

ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի թիվ 126 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. ԼՂՀ կառավարության 1997թ. հուլիսի 24-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 126 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սահմանել ամենամսյա պետական նպաստների հետևյալ չափերը՝

ա) հաշմանդամ երեխաներին՝ 6000 դրամ.

բ) երկկողմանի ծնողազուրկ երեխաներին՝ 6000 դրամ.

գ) սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված մնացած երեխաներին՝ 3000 դրամ.

դ) միայնակ մայրերին՝ 2300 դրամ.

ե) մինչև 2 տարեկան երեխա խնամող՝ մասնակի վճարովի արձակուրդում գտնվող կամ գործազուրկի կարգավիճակ ունեցող անձանց՝ 2300 դրամ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ