Համարը 
N 544
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.12.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 446 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''30'' դեկտեմբերի 2004թ.

N 544

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 446 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 446 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա/ որոշման

- 3-րդ կետից հանել «և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» բառերը,

- 4-րդ կետից հանել «և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին» բառերը,

բ/ որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգ»-ի՝

3-րդ կետում՝

- «է» ենթակետում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների» բառերով,

- ուժը կորցրած ճանաչել «ը» ենթակետը:

գ/ որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետով սահմանված «վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման լիցենզիա ստանալու համար հայտ»-ում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների» բառերով և հանել «տեղեկանք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնից՝ հաշվետու վերջին ժամանակաշրջանի դրությամբ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով դիմողի պարտավորությունների մասին.» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005թ. հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ