ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի
նոյեմբերի 24-ին
«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 18. |
Դատավորի պաշտոնում աշխատած անձանց կենսաթոշակի իրավունքը |
Դատավորն ունի «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք:
Դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված քաղաքացու կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա, որպես դատավոր, զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հավելավճարի իրավունքից օգտվում են նաև դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած նախկին գերագույն և մարզային դատարանների անդամ դատավորները, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրները, նախկին շրջանային (քաղաքային) և նախկին ժողովրդական դատավորները:
Նախկին գերագույն և մարզային դատարանի անդամ դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:
Նախկին շրջանային (քաղաքային) և նախկին ժողովրդական դատավորների, ինչպես նաև նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:
Սույն հոդվածով սահմանված հավելավճարի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
11 դեկտեմբերի 2004թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-140 |
|