ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, հաշմանդամների, կենսաթոշակառուների և աշխատող քաղաքացիների առողջարանային բուժման կազմակերպման մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հաշմանդամներին և կենսաթոշակառուներին առողջարանային բուժման ուղեգրերը հատկացվում են անվճար, իսկ աշխատող քաղաքացիներին՝ ուղեգրի արժեքի 15 տոկոսի գանձումով:
2. Առողջարանային բուժման ուղեգրերի հատկացման կարգը հաստատում է ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամի վարչությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004թ. հունիսի 1-ից: