ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին
«Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «գ» ենթակետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«26» մայիսի 2004թ.
թիվ 218 որոշման |
Ց Ա Ն Կ
Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների
1. Բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ
2. Ոչ փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են հաճախակի սրացումներով, արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով
3. Մտավոր զարգացման խանգարումներ
4. Թմրամոլություն, թունամոլություն (այդ թվում` ալկոհոլիզմ)` անձի դեգրադացիայի երևույթներով
5. Թոքերի տուբերկուլյոզ (ակտիվ շրջանում)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար` |
Ս.Գրիգորյան |