ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“22” հունիսի 2004թ. |
N 246 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 254 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» թիվ 254 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված` նյութական և ոչ նյութական ակտիվների, ապրանքանյութական պաշարների ձեռքբերման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջների սահմանման և այդ փաստաթղթերի կազմման կարգի`
ա/ 2-րդ կետի «բ» ու «գ» ենթակետերում և 3-րդ կետում «դրոշմակնիքը» բառը փոխարինել «դրոշմակնիքը, եթե գործարքի արժեքը գերազանցում է 50 հազ. դրամը» բառերով.
բ/ 3-րդ կետից հետո ավելացնել 4-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«4. Ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջները բավարարված են համարվում նաև այն դեպքերում, եթե`
ա/ ակտիվներ վաճառող (տրամադրող) հարկ վճարողի եկամուտները հիմնավորված համարվելու համար` հաշվարկային փաստաթղթերում առկա են սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ», «դ», «ե» ենթակետերով նախատեսված վավերապայմանները և ակտիվներ ձեռք բերող (ստացող) հարկ վճարողի կնիքը, եթե գործարքի արժեքը գերազանցում է 50 հազ. դրամը ու ՀՎՀՀ-ն.
բ/ ակտիվներ ձեռք բերող (ստացող) հարկ վճարողի ծախսերը հիմնավորված համարվելու համար` հաշվարկային փաստաթղթերում առկա են սույն կարգի 2-րդ կետի «ա», «գ», «դ», «ե» ենթակետերով սահմանված վավերապայմանները և ակտիվներ առաքող հարկ վճարողի կնիքը, եթե գործարքի արժեքը գերազանցում է 50 հազ. դրամը ու ՀՎՀՀ-ն:»:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |