ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"30" հուլիսի 2004թ. |
N 276 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 3-ի թիվ 2 որոշման մեջ լրացում կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 3-ի «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 2 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշման թիվ 3 հավելվածի 9-րդ կետի 3-րդ սյունակը «ավագ ֆոնդապահ,» բառերից հետո լրացնել «1-ին, 2-րդ և 3-րդ կարգի ֆոնդապահ,» բառերով: