ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն "Կենդանական աշխարհի մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սիրողական որսի և ձկնորսության օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկը` համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սիրողական ձկնորսության ու որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիներ են համարվում սույն որոշման 1-ին կետի "բ" ենթակետով հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սիրողական որսի և ձկնորսության օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում չընդգրկված վայրի կենդանիների տեսակները:
3. ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին՝ եռամսյա ժամկետում`
Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին (սիրողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) հայտի և պայմանագրի ձևերը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«29» մարտի 2005թ.
թիվ 173 որոշման |
ԿԱՐԳ
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին (սիրողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) պայմանագրերի կնքման հետ կապված հարաբերությունները:
2. Վայրի կենդանիների տեսակների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերը կնքվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում պետական լիազորված մարմնի հետ (այսուհետ` լիազորված մարմին):
3. Լիազորված մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակների սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերը (այսուհետ` պայմանագիր) յուրաքանչյուր որսաշրջանի համար կնքում է սահմանված կարգով համապատասխան գործունեության տեսակով (որս, ձկնորսություն) զբաղվող մասնագիտացված իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ:
4. Վայրի կենդանիների տեսակների` սոցիալական նպատակներով օգտագործման ժամկետները, ցանկը, չափաքանակները և վայրերը յուրաքանչյուր տարվա համար որսաշրջանի բացումից ոչ ուշ, քան 2 ամիս առաջ սահմանում է լիազորված մարմինը` դրա մասին մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով ծանուցանելով հասարակությանը:
5. Վայրի կենդանիների տեսակների` սոցիալական նպատակներով օգտագործման, որսաշրջանի ժամկետների, ցանկի և չափաքանակների սահմանման համար հիմք են հանդիսանում կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից օրենքով սահմանված կարգով կատարված ուսումնասիրությունների արդյունքները (տվյալները):
6. Կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման տարածքների սահմանման համար հիմք են հանդիսանում այդ տարածքների կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար` օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ստացված բարենպաստ ցուցանիշները և (կամ) պայմանները:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում կենդանական աշխարհի օբյեկտների տեսակների` սոցիալական նպատակներով օգտագործումը թույլատրվում է այդ տարածքների համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռեժիմների համաձայն:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակների սիրողական որս և ձկնորսություն կարող են կատարել օրենքով սահմանված կարգով որսի և ձկնորսության կանոններին իրազեկ անձինք:
II. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼԸ
9. Կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման համար իրավաբանական և ֆիզիկական անձինք լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) պայմանագրի կնքման մասին հայտ` նշելով սոցիալական նպատակներով օգտագործման ենթակա վայրի կենդանիների տեսակները, թիվը, տարածքը և որսամիջոցները,
բ) իրավաբանական անձինք` իրավաբանական անձի կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները,
գ) ֆիզիկական անձինք` որս կատարելու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որսորդական զենք կրելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը:
10. Հայտերի ընդունումն ավարտվում է հայտարարված որսաշրջանի սկզբից մեկ ամիս առաջ:
11. Լիազորված մարմինը հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հայտատուի հետ կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը:
12. Հայտի մերժման հիմք են հանդիսանում`
ա) դիմողի կողմից հայտում և դրանց կից ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տվյալների առկայությունը,
բ) հայտում ներկայացված վայրի կենդանու տեսակի վիճակի վերաբերյալ ոչ բարենպաստ ցուցանիշները,
գ) հայտում ներկայացված վայրի կենդանու տեսակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված լինելը:
13. Պայմանագրի կնքման մասին հայտի մերժումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման դեպքում պայմանագիրը կարող է լուծվել օրենքով սահմանված կարգով:
15. Պայմանագրի և հայտի ձևերը հաստատում է լիազորված մարմինը:
16. Պայմանագրի մեջ նշվում են իրավաբանական կամ ֆիզիկական անձանց տվյալները (վավերապայմանները), օգտագործման ենթակա տարածքի տեղադիրքը, չափերը, օգտագործման ժամանակահատվածը, վայրի կենդանիների տեսակները, օգտագործման եղանակը, չափաքանակը, բնօգտագործման վճարի չափը, գործող օրենսդրության համաձայն վճարման կարգն ու պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու հիմքերը:
17. Պայմանագիր կնքած իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատու են բնապահպանական նորմերի ու սահմանափակումների պահպանման և պայմանագրում նշված պայմանների կատարման համար:
18. Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է կազմակերպության կամ ֆիզիկական անձի, իսկ մյուսը` լիազորված մարմնի մոտ:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«29» մարտի 2005թ.
թիվ 173 որոշման |
ՑԱՆԿ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սիրողական որսի և ձկնորսության օբյեկտ հանդիսացող կենդանիների
|
ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ
Գիշատիչներ
1. Գայլ
2. Շնագայլ
3. Աղվես
4. Գորշուկ
5. Քարակզաքիս
6. Եղեգնակատու
Կրծողներ
7. Ջրառնետ
8. Ճահճակուղբ
Նապաստակներ
9. Նապաստակ
Զույգսմբակավորներ
10. Վայրի խոզ
ԹՌՉՈՒՆՆԵՐ
Սուզակներ
11. Մեծ սուզակ
Սագանմաններ
12. Սուլող մրտիմն
13. Կռնչան բադ
14. Ճքճքան մրտիմն
15. Կարմրագլուխ սուզաբադ
1 6. Փուփուլավոր սուզաբադ
Հավանմաններ
17. Քարակաքավ |
18. Լոր
Ջրահովվիկներ
19. Եղեգնահավ
20. Փարփար
Ներկարարներ
21. Մեղվակեր ոսկեբույն
Աղավնանմաններ
22. Սովորական տատրակ
23. Թխակապույտ աղավնի
24. Անտառային աղավնի
Կտցարներ
25. Սովորական կիվիվ
26. Կռվակտցար
27. Կարմրաոտ կտցար
28. Մորակտցար
Ճնճղուկանմաններ
29. Տնային ճնճղուկ
30. Սովորական սարյակ
31. Սև կեռնեխ
32. Սինակեռնեխ
33. Դաշտային արտույտ
34. Տափաստանային արտույտ
ՁԿՆԵՐ
Սաղմոնազգիներ
35. Կարմրախայտ
36. Ծիածանային սաղմոն
37. Սիգ |
Ծածանազգիներ
38. Կարմրակն
39. Թեփուղ
40. Սպիտակ ամուր
41. Սև ամուր
42. Հաշամ
43. Ենթաբերան
44. Կապուտ
45. Կողակ
46. Բեղաձուկ
47. Ճանար
48. Մուրցա
49. Տառեխիկ
50. Գուստեր
51. Ծածան
52. Սպիտակ հաստաճակատ
53. Խայտաբղետ հաստաճակատ
54. Կարաս
55. Բրամ
56. Մարտակ
Լոքոազգիներ
57. Լոքո
Խեցգետնակերպեր
58. Խեցգետին
|
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |