Համարը 
ՀՕ-145
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
24.11.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.12.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի

նոյեմբերի 24-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետը վեցերորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Ապահովագրության բնագավառում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են նաև «Ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, դրա համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով, իսկ պարտադիր ապահովագրության տեսակների դեպքում՝ նաև համապատասխան պարտադիր ապահովագրության մասին օրենքներով և դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:»:

 

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակը 6-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«4.

կյանքի ապահովագրության իրականացում

ԿՄ

Բ

_

Փ

_

Ո

Հ

«6.

ապահովագրական բրոքերային գործունեություն

ԿՄ

Բ

_

Փ

_

Ո

Հ

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակը 6-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ ենթակետով՝

 

«41.

ոչ կյանքի ապահովագրության իրականացում

ԿՄ

Բ

_

Փ

_

Ո

Հ

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

17 դեկտեմբերի 2004թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-145