ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 61 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 61 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
որոշմամբ հաստատված կարգում`
ա/ կարգը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 21-րդ կետով.
«21. Սույն կարգի V և VIII բաժիններով սահմանված` աճուրդային կարգով հողամասերի օտարման և մրցութային կարգով վարձակալության տրամադրման մասին հայտարարությունները պարտադիր հրապարակվում են «Ազատ Արցախ» հանրապետական թերթում:»,
բ/ 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը, սեփականատիրոջ նախաձեռնությամբ, սահմանված կարգով փոփոխվելու դեպքում հողամասի սեփականատերը` ըստ գույքի գտնվելու վայրի, համապատասխան բյուջե /համայնքների վարչական սահմաններում և Ստեփանակերտ քաղաքում` տեղական, համայնքների վարչական սահմաններից դուրս` պետական/ է մուծում հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:»,
գ/ կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 231-րդ կետով.
«231. Գյուղատնտեսական նշանակության հողամասերի աճուրդի դեպքում մեկ լոտով օտարվող հողամասի առավելագույն չափը չի կարող 20 հեկտարից ավելի լինել, իսկ նվազագույն չափը չի կարող պակաս լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեփականաշնորհված 0,6 հեկտար հողաբաժնի չափից, եթե համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայով այլ չափ նախատեսված չէ:»:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |