ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի
նոյեմբերի 24-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով սահմանված՝ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերի ցանկում՝
ա) 5-րդ կետի «դ» և «զ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
« դ) կյանքի ապահովագրության
իրականացման համար՝ տարեկան
|
բազային տուրքի 200-ապատիկի չափով»
|
|
« զ) ապահովագրական բրոքերային
գործունեության համար՝ տարեկան |
բազային տուրքի 50-ապատիկի չափով». |
բ) 5-րդ կետը «դ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «դա» ենթակետով՝
|
« դա) ոչ կյանքի ապահովագրության
իրականացման համար՝ տարեկան |
բազային տուրքի 200-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
17 դեկտեմբերի 2004թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-146 |
|