ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''28'' փետրվարի 2005թ. |
N 103 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 3-Ի ԹԻՎ 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 3‑ի ««Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 2 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված կարգի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Փախստականի կարգավիճակ կամ հաշվառման վկայական ստացած, կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած փախստականի ապահովագրական ստաժը հաստատվում է փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմնի տված փաստաթղթերով, եթե մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բռնագաղթելը նրա ունեցած ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերումն անհնարին է:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թ. մարտի 1-ից: