ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ
26-Ի ԹԻՎ 61 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002թ. նոյեմբերի 26-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 61 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված կարգում`
ա/ 23-րդ կետում «տեխնիկական պայմանները» բառերից հետո հանել բոլոր բառերը և նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Աճուրդի կազմակերպման փաստաթղթերի փաթեթում ներառվում են սույն կետում նշված պահանջներին, սահմանափակումներին և պայմաններին համապատասխան, սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի և առուվաճառքի պայմանագրի նախագծերը, ինչպես նաև աճուրդի կազմակերպչի կողմից հաստատված հողամասի հատակագիծը, որոնք աճուրդի արդյունքների ամփոփումից հետո 12-օրյա ժամկետում տրամադրվում են աճուրդում հաղթողին:».
բ/ ուժը կորցրած ճանաչել 52-րդ կետի վերջին պարբերությունը.
գ/ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 521-րդ կետով.
«521. Մրցույթների անցկացման փաթեթում ներառվում են ինչպես վարձակալության պայմանագրի նախագիծը, այնպես էլ մրցույթի կազմակերպչի կողմից հաստատված հողամասի հատակագիծը` որպես պայմանագրի հավելված:
Կառուցապատման նպատակներով նախատեսված դեպքերում` հողամասերի դեպքում մրցույթի անցկացման փաստաթղթերի փաթեթում ներառվում է նաև մրցույթի պայմաններով նախատեսված քաղաքաշինական նորմերի և սահմանափակումների, կառուցապատման պայմանների հիման վրա սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքը:
Սույն կետով սահմանված փաստաթղթերը մրցույթի արդյունքների ամփոփումից հետո 10-օրյա ժամկետում տրամադրվում են մրցույթում հաղթողին:».
դ/ 70-րդ կետը «մրցույթով» բառից հետո լրացնել «/բացառությամբ կոնցեսիայի պայմանագրով նախատեսված դեպքերի/» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: