Համարը 
N 41
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
09.02.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
09.02.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի «ԼՂՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 292 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''9'' փետրվարի 2004թ.

 N 41

ք. Ստեփանակերտ

 

ԼՂՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 292 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`

ԼՂՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 292 որոշման թիվ1 հավելվածում «ԼՂՀ արդարադատության պետական վարչության փորձագիտական լաբորատորիա» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

9 փետրվարի 2004թ.

թիվ 41 որոշման

 

ԼՂՀ արդարադատության պետական վարչության դատական փորձաքննությունների լաբորատորիա

 

 

Լաբորատորիայի պետ

56200 75600

Գլխավոր հաշվապահ

26800-36200

Ավագ փորձագետ

36200-48600

Փորձագետ

26800-36200

Գործավար

                24000

Հավաքարար-ցրիչ

                18000

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ