ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''16'' փետրվարի 2004թ. |
N 44 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 292 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`
ԼՂՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 292 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Թիվ 1 հավելվածում «Առողջապահական հիմնարկների ղեկավարներ և բուժաշխատողներ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ /կցվում է/:
2. Թիվ 2 հավելվածում «Առողջապահության հիմնարկների աշխատողների աշխատավարձերին սահմանվող հավելումները» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ /կցվում է/:
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2004թ. փետրվարի 16-ի
թիվ 44 որոշման |
ԼՂՀ առողջապահության համակարգի բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը
|
Բյուջետային ոլորտը |
2004թ. |
|
ստորին |
վերին |
միջին |
|
Առողջապահության հիմնարկների ղեկավարներ և բուժաշխատողներ |
|
|
Ղեկավար՝ տնօրեն, գլխավոր բժիշկ, վարիչ , պետ |
|
|
|
|
Աշխատանքի վարձատրության 1-ին խմբի դասված հիմնարկներ |
|
|
75000 |
|
Աշխատանքի վարձատրության 2-րդ խմբի դասված հիմնարկներ |
36000 |
54000 |
45000 |
|
Աշխատանքի վարձատրության 3-րդ խմբի դասված հիմնարկներ |
30400 |
45600 |
38000 |
|
Աշխատանքի վարձատրության 4-րդ խմբի դասված հիմնարկներ |
25600 |
38400 |
32000 |
|
Ղեկավարի տեղակալներ բուժական գծով |
|
|
|
|
Աշխատանքի վարձատրության 1-ին խմբի դասված հիմնարկներ |
|
|
65000 |
|
Բժիշկներ |
|
|
Բժիշկ մասնագետ՝ 15 տարվա և ավելի մասնագիտական ստաժով |
23200 |
34800 |
29000 |
|
10-15 տարվա մասնագիտական ստաժով |
21600 |
32400 |
27000 |
|
5-10 տարվա մասնագիտական ստաժով |
20000 |
30000 |
25000 |
|
Մինչև 5 տարվա մասնագիտական ստաժով |
17600 |
26400 |
22000 |
|
Միջին բուժանձնակազմ |
|
Դեղագործ, բուժակ, մանկաբարձ, բուժքույր, լաբորանտ, թերապիստ, սանիտարական բժշկի օգնական, լոգոպեդ, ինստրուկտոր վիճակագիր 15 տարի մասնագիտական ստաժով |
16800 |
25200 |
21000 |
|
10-15 տարվա մասնագիտական ստաժով |
16000 |
24000 |
20000 |
|
5-10 տարվա մասնագիտական ստաժով |
15200 |
22800 |
19000 |
|
Մինչև 5 տարվա մասնագիտական ստաժով |
14400 |
21600 |
18000 |
|
Սանիտար, ախտահանող |
12800 |
19200 |
16000 |
Ծանոթություն՝
1. Վերականգնողական կենտրոնը, դատաբժշկական փորձաքննության բյուրոն և հիգիենիկ հակահամաճարակային ծառայության փորձագիտական լաբորատորիան հաշվել աշխատանքի վարձատրության 2-րդ խմբի հիմնարկներ
2. Քաղաքային և շրջանային հիգիենիկ հակահամաճարակային կայանները հաշվել աշխատանքի վարձատրության 3-րդ խմբի հիմնարկներ
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2004թ.փետրվարի 16-ի
թիվ 44 որոշման |
Առողջապահության համակարգի աշխատողների աշխատավարձերին սահմանվող հավելումները
► Մինչև 6 բժշկական հաստիքային միավոր ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների բժիշկ ղեկավարների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան մասնագիտության և որակավորման տարակարգով բժիշկների պաշտոնային դրույքաչափի ստորին սահմանի 10 տոկոսի չափով, իսկ 6-ից ավելի բժշկական հաստիքային միավոր ունեցող ստորաբաժանումների բժիշկ-ղեկավարների աշխատավարձերին՝ 15 տոկոսի չափով:
► Կաբինետի վարիչ բժիշկների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան մասնագիտության և որակավորման տարակարգով բժիշկների պաշտոնային դրույքաչափի ստորին սահմանի 10 տոկոսի չափով:
► Բուժմանկաբարձական կետերի վարիչների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան մասնագետների պաշտոնային դրույքաչափի ստորին սահմանի 15 տոկոսի չափով:
► Վնասակար և ծանր աշխատապայմաններում աշխատող` առողջապահական հիմնարկների աշխատողների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան մասնագետների պաշտոնային դրույքաչափի ստորին սահմանի 20-100 տոկոսի չափով` ըստ ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված կարգի:
► Ավագ բուժակի, ավագ մանկաբարձի, ավագ բուժքրոջ աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան մասնագիտության և որակավորման տարակարգ ունեցող բուժակի, մանկաբարձի, բուժքրոջ պաշտոնային դրույքաչափի ստորին սահմանի 10 տոկոսի չափով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |