Համարը 
N 49
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.03.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
06.03.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
28.02.2023

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՂԻՆ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''06'' մարտի 2004թ.

N 49

ք.Ստեփանակերտ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՂԻՆ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը խստացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննության անցկացման և դրանց դեղին հիմնագույնի համարանիշերի հատկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. 2004թ. ապրիլի 15-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արգելել ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների շահագործումն առանց դեղին հիմնագույնի համարանիշերի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2004թ. մարտի 6-ի

թիվ 49 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՂԻՆ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննությունն անց է կացվում տարեկան 2 անգամ՝ մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ը և սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը:

2. Կազմակերպությունների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն անց է կացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության այսուհետ՝ պետավտոտեսչություն) ստորաբաժանումների կողմից՝ նախապես կազմված ժամանակացույցերի հիման վրա:

3. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն անցկացնելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

ա) տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը (տեխնիկական անձնագիր) կամ ժամանակավոր գրանցման կտրոնը.

բ) գույքահարկի գծով պարտավորությունները կատարելու մասին տեղեկանքը (քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների համար) և տրանսպորտային միջոցի տարեկան տեխնիկական զննությունն անցնելու մասին կտրոն տալու համար պետական տուրքի և բնապահպանական վճարի մուծման անդորրագրերը:

Տրանսպորտային միջոցը տարեկան երկրորդ անգամ տեխնիկական զննության ներկայացնելիս պետական տուրքի մուծման անդորրագիր չի պահանջվում:

4. Պետական տեխնիկական զննության արդյունքների հիման վրա պետավտոտեսչության ստորաբաժանման կողմից կազմվում է տեխնիկական զննության ակտ (ձևը կցվում է)՝ 2 օրինակից, որոնցից մեկը տրվում է ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությանը, իսկ երկրորդը մնում է պետավտոտեսչությունում:

5. Տեխնիկապես սարքին ճանաչված տրանսպորտային միջոցներին տրվում է պետական տեխնիկական զննություն անցնելու մասին կտրոն, որը փակցվում է տրանսպորտային միջոցի դիմապակու աջ անկյունում:

Ընթացիկ տարում երկրորդ տեխնիկական զննությունն անցնելուց հետո սարքին ճանաչված տրանսպորտային միջոցին հատկացվում է նոր տեխնիկական զննության կտրոն, որը փակցվում է նախորդ տեխնիկական զննության կտրոնի ներքևի մասում:

Տեխնիկապես սարքին ճանաչված տրանսպորտային միջոցներին տրված կտրոնների վրա նշվում է հաջորդ տեխնիկական զննության անցկացման ժամկետը:

6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցներին դեղին հիմնագույնի համարանիշեր հատկացնելու համար տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը ոստիկանության գրանցման-քննական ստորաբաժանում է ներկայացնում՝

ա) դիմում,

բ) համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքը,

գ) տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը)

դ) համարանիշեր տալու գրանցման գործողություն կատարելու համար պետական տուրքերի անդորրագրերը,

ե) տրանսպորտային միջոցը՝ անձնագրային տվյալներն ստուգելու համար:

7. Դեղին հիմնագույնի համարանիշերը տրվում են դիմումը, նշված փաստաթղթերը և համապատասխան տրանսպորտային միջոցը ոստիկանության գրանցման-քննական ստորաբաժանում ներկայացվելուց հետո՝ 5-օրյա ժամկետում:

Տրանսպորտային միջոցի փաստացի և անձնագրային տվյալների միջև անհամապատասխանության դեպքում տրանսպորտային միջոցին դեղին հիմնագույնի համարանիշեր չեն տրվում, որի մասին տեղեկացվում է մրցութային հանձնաժողովին՝ նշելով համարանիշերը չտալու պատճառները:

8. Անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում ոստիկանության գրանցման-քննական ստորաբաժանման կողմից ի պահ են վերցվում տրանսպորտային միջոցի նախկին համարանիշերը, իսկ փոխարենը հատկացվում են դեղին հիմնագույնի համարանիշեր ու ժամանակավոր գրանցման կտրոն՝ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար՝ համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքում նշված ժամկետով:

9. Եթե կազմակերպության տրանսպորտային միջոցներից որևէ մեկի շահագործումը կանոնավոր ուղևորափոխադրումներում դադարեցվում է, ապա կազմակերպության հետ պայմանագիր կնքած լիազոր մարմինը դրա մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է ոստիկանության գրանցման-քննական ստորաբաժանմանը՝ վերջինիս կողմից այդ տրանսպորտային միջոցի դեղին հիմնագույնի համարանիշերը և ժամանակավոր գրանցման կտրոնը նախկին համարանիշերով փոխարինելու համար:

Երթուղին սպասարկելու ժամկետը լրանալու, կազմակերպության գործունեությունը դադարեցվելու կամ վաղաժամկետ այդ իրավունքից զրկվելու դեպքում տվյալ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը դեղին հիմնագույնի համարանիշերն ու ժամանակավոր գրանցման կտրոնը ներկայացնում է ոստիկանության գրանցման-քննական ստորաբաժանում՝ տրանսպորտային միջոցի նախկին համարանիշերի հետ փոխանակելու համար: Վերադարձված դեղին հիմնագույնի համարանիշն ու ժամանակավոր գրանցման կտրոնը ոստիկանության գրանցման-քննական ստորաբաժանման կողմից 5-օրյա ժամկետում փոխարինվում են նախկին համարանիշով՝ համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկատվության հիման վրա:

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ - ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Ա Կ Տ________

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ

 

Իմ՝________________ պետավոտեսուչ ________________________________

_______________________ կողմից կազմվել է __________________________

_______________ ընդհանուր օգտագործման___________________միավոր

տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը, որի արդյունքում պարզվեց հետևյալը

 

NN ը/կ

Մակնիշը տեսակը

Դեղին հիմնագույնի համարանիշը

Գրանց- ման համա- րանիշը

Արտա-դրության տարեթիվը

Նույնա- ցման համարը

Շարժիչի համարը

Եզրակա- ցությունը (հատկացված կտրոնի

 համարը)

1

2

3

4

5

6

7

8

1

                      

2

                   

3

                    

4

                  

5

               

6

                   

7

                   

8

                    

                   

10

                 

11

                

12

             

13

              

14

                 

15

                

16

             

17

                    

18

               

19

             

20

             

21

              

22

             

23

                   

24

                

25

                

26

                 

27

                

28

             

29

               

30

               

31

               

32

             

33

               

34

             

35

               

Տեխնիկական զննության չեն ներկայացվել

 

NN

ը/կ

Մակնիշը, տեսակը

Դեղին

հիմնագույնի

համարանիշը

Գրանցման

համարանիշը

Պատճառը

1

       

2

        

3

          

4

       

5

       

Կ.Տ. Կազմակերպության ղեկավար________________    _____________________

Հաշվապահ (կամ հաշվառումը կատարող անձ)__________    _________________

 

Պետական ավտոմոբիլային տեսուչ_______________ _______________________

                                                        ________ __________________________200 թ.

 

___________________________________________________________________

 

«Տեխնիկական զննության կտրոնները՝ թվով ______ հատ, և ակտի մեկ օրինակը ստացա»

Կազմակերպության ներկայացուցիչ____________ _________________________

 

«Ակտի մեկ օրինակն ստացա»

        Զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչ___________ ______________