ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի
դեկտեմբերի 22-ին
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասում`
- երկրորդ պարբերությունում «հարկային պարտավորությունից» բառերը փոխարինել «հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունից» բառերով.
- երրորդ պարբերությունում «հարկային պարտավորություններ» բառերը փոխարինել «հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորություններ» բառերով.
- չորրորդ պարբերությունում «հարկ վճարողի» բառերից հետո ավելացնել «(, ապահովադրի)» բառը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`
ա) 2-րդ մասում`
- երկրորդ պարբերությունում «դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության շրջանային (քաղաքային) հարկային տեսչության պետին» բառերը փոխարինել «, չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային տեսչության պետին» բառերով,
- երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից ըստ անհրաժեշտության կամ չձևակերպված աշխատողների բացահատմանն ուղղված ստուգումների դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության պետին:».
բ) 3-րդ մասում «ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային պետական հիմնադրամի մարմինների կողմից վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների» բառերը փոխարինել «, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագրքի վարման) ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների, ինչպես նաև սոցիալական ապահովության նախարարության կամ հարկային մարմինների կողմից չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից ըստ անհրաժեշտության իրականացվող ստուգումների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`
ա) 2-րդ մասում`
- «մինչև 10 անընդմեջ աշխատանքային օրով» բառերից հետո ավելացնել «, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 500.0 մլն. դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած և (կամ) 50.0 մլն. դրամ և ավելի հարկի գումար վճարած տնտեսավարող սուբյեկտների մոտ մինչև 20 անընդմեջ աշխատանքային օրով» բառերը,
- «30 անընդմեջ աշխատանքային օրը» բառերից հետո ավելացնել «, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 500.0 մլն. դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած և (կամ) 50.0 մլն. դրամ և ավելի հարկի գումար վճարած տնտեսավարող սուբյեկտների համար` 45 անընդմեջ աշխատանքային օրը» բառերը.
բ) 3-րդ մասի առաջին պարբերությունում «հարկ վճարողի դիմումի հիման վրա» բառերից հետո ավելացնել «հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցելուց կամ» բառերը:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`
ա) առաջին նախադասությունում «3-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված» բառերից հետո լրացնել «և 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցելուց կամ նրան վերադարձնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման» բառերը.
բ) «թ» կետում «3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված» բառերից հետո ավելացնել «և 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցելուց կամ նրան վերադարձնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման» բառերը:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի «զ» կետում «հարկային մարմնի» բառերը փոխարինել «ստուգումն իրականացնող պետական մարմնի» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
30 դեկտեմբերի 2004թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-156 |
|