Համարը 
ՀՕ-9
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.04.1996
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.06.1996
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.06.1996
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.08.2021

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԱՐԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Իրենց պարտականությունները կատարելիս աչքի ընկած ԼՂՀ քաղաքացիներին պարգևատրելու համար հիմնադրել «Արիության համար» մեդալ:

 

Հոդված 2. «Արիության համար» մեդալով պարգևատրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի շարքային, հրամանատարական և ղեկավար կազմի զինծառայողները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թշնամիների դեմ մարտերում, ռազմական գործողություններում, պետական սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելիս դիվերսանտների, լրտեսների և ԼՂՀ այլ թշնամիների դեմ պայքարում դրսևորած անձնական արիության և խիզախության համար:

 

Հոդված 3. «Արիության համար» մեդալով պարգևատրվում են պաշտպանության բանակի շարքերում չգտնվող այն անձինք, որոնք ԼՂՀ թշնամիների դեմ պայքարում իրենց հմուտ, ձեռներեց ու համարձակ՝ սեփական կյանքի համար ռիսկի հետ կապված գործողություններով նպաստել են ռազմաճակատում մարտական գործողությունների հաջողությանը, ԼՂՀ բնակչության, մարդկանց կյանքի և առողջության անվտանգության ապահովմանը:

 

Հոդված 4. Մեդալով պարգևատրումը տեղի է ունենում ԼՂՀ նախագահի կողմից՝ ԼՂՀ Ազգային ժողովի, ԼՂՀ կառավարության կամ ԼՂՀ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացմամբ:

 

Հոդված 5. Մեդալը կրվում է կրծքի ձախ կողմին և կպցվում է շքանշանների և մեդալների ստատուտի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 6. Մեդալի կրումը պարտադիր է զորահանդեսներին, պետական տոներին և հանդիսավոր նիստերին:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

3 հունիսի 1996թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-9