ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական ծառայության տարբերանշանը հաստատելու մասին
«Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել՝
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական ծառայության տարբերանշանի նկարագիրը՝ համաձայն թիվ 1 հավելածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական ծառայության տարբերանշանի ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2004թ. ապրիլի 27-ի
թիվ 158 որոշման |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական ծառայության տարբերանշանի նկարագիրը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական ծառայության տարբերանշանը դեղին գույնի շրջան է՝ կապույտ եզրաշերտով: Շրջանի կենտրոնում կապույտ գույնով պատկերված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական ծառայությունը խորհրդանշող արծիվը, վահանն ու կշեռքը, որոնք շրջապատված են արևի կարմիր ճառագայթներով: Արծվի գլխավերևում սպիտակ գույնով գրված է՝ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», իսկ վահանի մեջ՝ սպիտակ գույնով` «ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»: Տարբերանշանի բարձրությունը կազմում է լայնության 1,14-րդ մասը:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2004թ. ապրիլի 27-ի
թիվ 158 որոշման |
Ծանոթություն.-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական ծառայության տարբերանշանի ձԵՎը չի բերվում: