Համարը 
N 11-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.02.08/02(221)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.01.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.01.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.07.2014

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» հունվարի 2013թ.

N 11-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի դրույթներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 29-ի «Պաշտոնային դրույքաչափեր սահմանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 708 և 2007 թվականի հունվարի 18-ի թիվ 2 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին»  N 33-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշմամբ սահմանված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) որոշմամբ սահմանված N 4 հավելվածի`

ա. «Միջին մասնագիտական հաստատություններ»  բաժնի «Պրակտիկայի վարիչ»  տողի «32500-37530»  թվերը փոխարինել «35000-39500»  թվերով,

բ. «Մշակույթի տներ, պալատներ, կենտրոններ»  բաժնի «Տոմսավաճառ» տողի «32500» թիվը փոխարինել «35000-42000»  թվերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի հունվարի 25-ի N 11-Ն որոշման

 

 

 

«Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2009 թվականի հունվարի 29-ի թիվ 33-Ն որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱԶՄԵՐԻ (ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ) ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

 

/դրամ/     

 

Հ/Հ

 

Պաշտոնների անվանումը

Պաշտոնային դրույքա-

չափերը

1

2

3

1.

Ղեկավարի խորհրդական

90800

2.

Նախարարի օգնական, ռեֆերենտ, մամուլի քարտուղար

85000

3.

Հանրապետական այլ գործադիր մարմնի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի) օգնական, ռեֆերենտ, մամուլի քարտուղար

80000

4.

Շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական, ռեֆերենտ, մամուլի քարտուղար

75000

5.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի կապիտալ շինարարության վարչության պետ

180000

6.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի կապիտալ շինարարության վարչության պետի տեղակալ

160000

7.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմի ճարտարապետ-վերահսկող, ծրագրերի կառավարիչ, քարոզչական ծրագրերի կառավարիչ, տեխհսկիչ, Ստեփանակերտ քաղաքի գլխավոր ճարտարապետ

140000

8.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի կապիտալ շինարարության վարչության համաշինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության բաժնի պետ, ճանապարհաշինարարության և ինժեներական ցանցերի տեխնիկական հսկողության բաժնի պետ, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման բաժնի պետ

120000

9.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի կապիտալ շինարարության վարչության գլխավոր մասնագետ-տեխհսկիչ, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ

105000

10.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի կապիտալ շինարարության վարչության առաջատար մասնագետ-տեխհսկիչ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի տարածքային բնապահպանական ավագ պետական տեսուչ

90000

11.

Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության լիազոր ներկայացուցիչ

135000

12.

Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պահակախմբի ղեկավար

110000

13.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսական դիտարկումների բաժնի պետ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բաժնի պետ (ոչ դիվանագիտական ծառայող)

112400-151200

14.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսական դիտարկումների բաժնի գլխավոր մասնագետ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր մասնագետ

83600-112400

15.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսական դիտարկումների բաժնի առաջատար մասնագետ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առաջատար մասնագետ

72400-97200

16.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսական դիտարկումների բաժնի առաջին կարգի մասնագետ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առաջին կարգի մասնագետ

53600-72400

17.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության վարչության, բաժնի գլխավոր մասնագետ

70000-90000

18.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության վարչության, բաժնի առաջատար մասնագետ

60000-80000

19.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության վարչության, բաժնի առաջին կարգի մասնագետ

50000-70000

20.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության բժշկական ապահովման բաժնի բժիշկ

70000-90000

21.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության ինժեներասակրավորական խմբի սակրավոր

60000-80000

22.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանի վարչակազմի գյուղատնտես

75000

23.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմում Ակնայի լիազոր ներկայացուցիչ

80000

24.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի լիազոր ներկայացուցիչ

65000

25.

Գրասենյակի վարիչ, արխիվի վարիչ, ղեկավարի քարտուղար

55000

26.

Ծառայողական ավտոմեքենայի վարորդ

60000-73000

27.

Պարետ, ավագ` արխիվապահ (արխիվագետ), վիճակագիր, գործավար, համակարգչի, պատճենահանող մեքենաների ավագ օպերատոր, 1-ին կարգի մեքենագրուհի

48000

28.

Տնտեսվար, պահեստապետ, վիճակագիր, գործավար, գանձապահ, քարտուղար-մեքենագրուհի, արխիվապահ (արխիվագետ), համակարգչի, պատճենահանող մեքենաների օպերատոր, նկարահանող-օպերատոր

43000

29.

Էլեկտրիկ, հյուսն, տեխնիկ, փականագործ, ավտոփականագործ, շարժիչագործ, շենքերի, կառույցների ու սարքավորումների սպասարկման և ընթացիկ նորոգման բանվոր, մեքենագործ

41500

30.

Ծառայողական շենքի հավաքարար, պահակ, դռնապահ, բակի (տարագործ) բանվոր, ցրիչ, այլ տեխնիկական սպասարկողներ

39500

                                                                                                                                                              »:
 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ