Համարը 
ՀՕ-158
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.12.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի

դեկտեմբերի 22-ին

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածում՝

ա) չորրորդ պարբերությունում՝

- «(հարկ վճարողի գործունեության)» բառերը փոխարինել «կամ ապահովադրի (այսուհետ՝ սույն օրենքի իմաստով հարկ վճարող), հարկ վճարողի գործունեության» բառերով,

- «այլ իրավական ակտերի» բառերից հետո ավելացնել «, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրության» բառերը.

բ) տասներկուերորդ պարբերությունում «ուղղված հարկային» բառերից հետո ավելացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» բառերը.

գ) տասներեքերորդ պարբերությունում՝

- «պետական և համայնքների բյուջեներ» բառերը փոխարինել «պետական, պարտադիր սոցիալական ապահովագրության և համայնքների բյուջեներ» բառերով,

- «պարտադիր այլ վճարների» բառերից հետո ավելացնել «(այդ թվում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների)» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 51-րդ հոդվածում «մարմինը հարկային» բառերից հետո ավելացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասում «այլ իրավական ակտերի» բառերից հետո ավելացնել «, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրության» բառերը.

բ) 2-րդ մասում «հարկային» բառից հետո ավելացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» բառերը.

գ) 3-րդ մասում՝

- «հարկային» բառից հետո ավելացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» բառերը.

- «պետական և համայնքների բյուջեների» բառերը փոխարինել «պետական, պարտադիր սոցիալական ապահովագրության և համայնքների բյուջեների» բառերով.

դ) 4-րդ մասում «հարկային հարցերին» բառերը փոխարինել «հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հարցերին» բառերով.

ե) 7-րդ մասում «հարաբերությունները» բառից հետո ավելացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների բնագավառը» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

ա) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5) հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի՝ հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների (այսուհետ՝ սույն օրենքի իմաստով հարկային պարտավորություն) գծով պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումը.».

բ) 7-րդ կետում «բյուջեների» բառը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական, պարտադիր սոցիալական ապահովագրության և համայնքների բյուջեների» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում՝

ա) «հարկային» բառից հետո ավելացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» բառերը.

բ ) «հարկ վճարողին» բառերից հետո ավելացնել «(ապահովադրին)» բառը:

 

Հոդված 6. Oրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասից հանել «տասնհինգօրյա ժամկետում» բառերը:

 

Հոդված 7. Oրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշների համար հարկային ծառայողներին շնորհվում են դասային կոչումներ:»:

 

Հոդված 8. Օրենքի 231-րդ հոդվածի 2-րդ մասում «տեղակալների» բառից հետո ավելացնել «, հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի» բառերը:

 

Հոդված 9. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը:

 

Հոդված 10 . Օրենքի 28-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասի 1-ին կետում՝

- «պետական բյուջե» բառերը փոխարինել «պետական և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեներ» բառերով,

- «հարկային օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ» բառերը փոխարինել «հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաև հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրությամբ» բառերով.

բ ) 4 -րդ մասում՝

- «ամբողջությամբ» բառը հանել,

- «պետական բյուջե մուտքագրվելուց (վերականգնվելուց) հետո» բառերը փոխարինել «պետական և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեներ մուտքագրվելուն (վերականգնվելուն) համամասնորեն» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով՝

«7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ հանրապետական գործադիր կամ այլ պետական մարմինների կամ հիմնարկների վերակազմավորման, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հարկային մարմնին փոխանցվող գործառույթների հետևանքով հարկային մարմին փոխադրվող աշխատողների վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի և 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված դրույթները: Այդ աշխատողների հարկային ծառայության պաշտոնի նշանակումն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով՝ փորձաշրջանով:»:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2004թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-158