Համարը 
ՀՕ-35-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.07.20/15(282)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.06.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.07.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.07.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների սկսման օրվանից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2015 թվականի

հունիսի 30-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 7-րդ մասի «օգոստոսի 10-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 15-ը» բառերով, իսկ «փետրվարի 10-ը» բառերը` «փետրվարի 15-ը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի N 1 հավելվածում`

1) «ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 8.40» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.

 

«ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր

8.00».

 

2) «ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.

 

«ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

6.07».

 

3) «ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ» բառերը փոխարինել «ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների սկսման օրվանից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. հուլիսի 17

Ստեփանակերտ

ՀՕ-35-Ն