ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի
դեկտեմբերի 22-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 41-րդ հոդվածի 1-ին կետում «գործատուների և ֆիզիկական անձանց կողմից» բառերը փոխարինել «գործատուների և ֆիզիկական անձանց կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածի վերջին պարբերությունում «կառավարող» բառը փոխարինել «ձևավորող» բառով:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում`
ա) վերնագրից հանել «կառավարումը և» բառերը.
բ) առաջին պարբերությունում «կառավարում» բառը փոխարինել «վարում» բառով:
Հոդված 4. Օրենքի 65-րդ հոդվածում`
ա) 1-ին մասի 1-ին կետում «կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից օրենքով» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրումը, գանձումը և հսկողությունը ապահովող լիազորված մարմնից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 3-րդ կետը և 2-րդ մասի 3-րդ կետը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
30 դեկտեմբերի 2004թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-160 |
|