Համարը 
N 177
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.04.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.04.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.04.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“27” ապրիլի 2004թ.

N 177

 ք. Ստեփանակերտ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել`

ա) ոստիկանության բժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) ոստիկանության բժշկական հանձնաժողովի լիազորությունները` համաձայն թիվ 2 հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

2004թ. ապրիլի 27-ի

թիվ 177 որոշման

 

Կ Ա Ր Գ ԵՎ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Ոստիկանության բժշկական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ոստիկանության բժշկական հաստատության կազմում գործող ծառայություն է, որը ոստիկանության համակարգում իրականացնում և ղեկավարում է ռազմաբժշկական փորձաքննությանն առնչվող աշխատանքները:

2. Հանձնաժողովն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք և անկյունային դրոշմակնիք: Հանձնաժողովը համալրվում է հետևյալ բժիշկ–մասնագետներով` թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, նարկոլոգ, հոգեբույժ, հոգեբան, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, մաշկավեներաբան, ատամնաբույժ:

3. Հանձնաժողովը ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի (այսուհետ` ոստիկանության պետ) կողմից` ոստիկանության բժշկական հաստատության պետի ներկայացմամբ: Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից և անդամներից: Հանձնաժողովի գլխավոր, ավագ և սպասարկող խմբերի պաշտոններում նշանակումները կատարվում են ոստիկանության պետի կողմից:

4. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական ակտերով, ոստիկանության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի, իսկ ոստիկանության զորքերի զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունն իրականացնելիս` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով:

5. Հանձնաժողովը ռազմաբժշկական փորձաքննություններ իրականացնում է ոստիկանության կադրային ստորաբաժանման, ծառայողին ոստիկանության համապատասխան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, ոստիկանության զորքերի, հրամանատարի կողմից տրված ուղեգրերի հիմանր վրա:

6. Ուղեգրում նշվում են ռազմաբժշկական փորձաքննությանն առաջադրվող հարցրը, փորձաքննության անցկացման նպատակը, ինչպես նաև փորձաքննության ներկայացված անձի կարգավիճակը (ոստիկանությունում ծառայության ընդունվող, ոստիկանության համակարգում այլ ծառայության տեղափոխվող, ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվող, ոստիկանությունից ազատվող):

7. Մինչև ռազմաբժշկական փորձաքննության իրականացումը պահանջվում է հանձնաժողով ներկայացնել ոստիկանությունում ծառայության ընդունվողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ սովորելու համար դիմած անձին վերաբերող հետևյալ փաստաթղթերը`

ա) զինվորական գրքույկ (պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից օգտվողների համար կցագրման վկայական),

բ) ամբուլատոր քարտից քաղվածք` վերջին հինգ տարվա ընթացքում նրա հիվանդությունների վերաբերյալ (ըստ բնակության վայրի),

գ) տեղեկանքներ` նարկոլոգիական, հոգենյարդաբանական, հակատուբերկուլյոզային դիսպանսերներից:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ:

8. Հանձնաժողովը ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնում է թերապևտ, վիրաբույժ, հոգեբույժ, մաշկավեներաբան, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, ատամնաբույժ, նյարդաբան, նարկոլոգ բժիշկ–փորձագետների կազմով: Ռազմաբժշակական փորձաքննության ժամանակ իրականացվում է նաև արյան և մեզի ընդհանուր քննություն, կրծքավանդակի օրգանների ֆլյուորագրաֆիկ հետազոտություն, էլեկտրասրտագրություն, հոգեֆիզիոլոգիական հետազոտություն: Կանայք հետազոտվում են նաև գինեկոլոգի կողմից:

9. Հանձնաժողովը ռազմաբժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա, ձայների մեծամասնությամբ, կոլեգիալ կազմով ընդունում է որոշում: Հետազոտվողի ոստիկանությունում ծառայության համար պիտանիությունը որոշվում է անհատական գնահատման եղանակով: Եթե հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովի առանձին անդամ համաձայն չէ հանձնաժողովի որոշման հետ, ապա վերջինիս եզրակացությունը հիվանդության վկայագրում կամ տեղեկանքում գրանցվում է որպես մասնավոր կարծիք:

10. Հանձնաժողովը բժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.

ա) ոստիկանությունում ծառայության ընդունվողների վերաբերյալ`

«Պիտանի է ծառայության համար որպես __________________________________».

                                                                                       (նշել պաշտոնը)

«Պիտանի չէ ծառայության համար որպես _________________________________».

                                                                                      (նշել պաշտոնը)

 

բ) ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվողների վերաբերյալ`

 

«Պիտանի է ընդունման _______________________________________________».

                             (նշել ուսումնական հաստատության անվանումը, ֆակուլտետը)

 

«Պիտանի չէ ընդունման _______________________________________________».

                              (նշել ուսումնական հաստատության անվանումը, ֆակուլտետը)

 

գ) ոստիկանության ուսումնական հաստատություններում սովորողների վերաբերյալ`

 

«Պիտանի է ուսանելու ________________________________________________».

                                             (նշել ուսումնական հաստատության անվանումը)

 

«Պիտանի չէ ուսանելու _______________________________________________».

                                             (նշել ուսումնական հաստատության անվանումը)

 

դ) ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և կրտսեր պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերյալ`

«Ոստիկանությունում ծառայության համար պիտանի է».

«Պիտանի է ոստիկանությունում ոչ շարային ծառայության համար` խաղաղ ժամանակ, 1-ին աստիճանի սահմանափակ պիտանի է պատերազմի ժամանակ».

«Ոստիկանությունում ծառայության համար պիտանի չէ խաղաղ ժամանակ, 2-րդ աստիճանի սահմանափակ պիտանի է պատերազմի ժամանակ».

«Ոստիկանության ծառայության համար պիտանի չէ` հանելով հաշվառումից».

«Ժամանակավոր աշխատունակության պատճառով ենթակա է ոստիկանությունում ծառայությունից երկարատև ազատման»:

11. Բժշկական փորձաքննության ընթացքում ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և կրտսեր պաշտոններ զբաղեցնող անձանց մոտ հիվանդությունների, վնասվածքների (վիրավորումներ, խեղումներ, կոնտուզիաներ, այրվածքներ) հայտնաբերման բոլոր դեպքերում որոշվում է դրանց և ոստիկանությունում ծառայության անցման միջև առկա պատճառական կապը:

12. Հանձնաժողովը սույն կարգի և պայմանների 11-րդ կետում նշված որոշումներն ընդունում է հավաստի տվյալների առկայության դեպքում. ոստիկանության ծառայողի հիվանդություններ, վնասվածքներ ստանալու հանգամանքների վերաբերյալ` կադրային ստորաբաժանման կամ ծառայողի անմիջական ղեկավարի կազմած ակտի հիման վրա: Ակտը կազմում է ծառայողական քննության, հետաքննության, նախաքննության նյութերի, ատեստացիայի, ծառայողական բնութագրերի, բժշկական հիմնարկից տրված տեղեկանքների, հիվանդության պատմագրերի, հիվանդության վկայագրության, բժշկական քարտում բուժող բժշկի կատարած գրանցումների հիման վրա, եթե դրանք լրացվել են վնասվածքներն ստանալուց հետո` ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում: Ակտը հաստատվում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից:

13. Հիվանդությունների, վնասվածքների և ոստիկանությունում ծառայության անցման միջև պատճառական կապը որոշելիս հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) «Հիվանդությունն ստացել է ոստիկանությունում ծառայության ընթացքում»` եթե այն առաջացել է ոստիկանությունում ծառայության ընթացքում կամ, եթե հիվանդությունն ունեցոլ է մինչև ոստիկանությունում ծառայության անցնելը, սակայն ծառայության ընթացքում հիվանդությունը խորացել է այն աստիճանի, որ սահմանափակել է պիտանությունը: Այս կետին են վերաբերում նաև այն դեպքերը, երբ մինչև ծառայությունն ստացած հիվանդությունների կամ վնասվածքների հետևանքով` ոստիկանությունում ծառայության ընթացքում զարգացել են պաթոլոգիական փոփոխություններ, որոնք էլ հանգեցրել են ոստիկանությունում ծառայության պիտանության սահմանափակման:

Սույն ձևակերպմամբ են նաև ընդունվում որոշումներ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող անձանց փորձաքննության մասին` այն դեպքերում, երբ նրանց մոտ հայտնաբերվում են ոստիկնությունում ծառայության ընթացքում ստացած հիվանդությունների, վնասվածքների հետևանքներ, սակայն դրանց ստացման մասին հավաստի տեղեկությունները բացակայում են.

բ) «Հիվանդությունը կապված չէ ոստիկանությունում ծառայության հետ»` եթե այն առաջացել է ոչ թե ոստիկանությունում ծառայության ընթացքում, այլ մինչև ոստիկանությունում ծառայության անցնելը, և ոստիկանությունում ծառայությունը չի ազդել արդեն իսկ ունեցած հիվանդության և ոստիկանությունում ծառայության համար պիտանության վրա:

14. Հիվանդությունը կամ վնասվածքը համարվում է ոստիկանությունում ծառայության ընթացքում առաջացած, եթե ոստիկանությունում ծառայողը հիվանդացել կամ վնասվածքն ստացել է`

ա) ծառայության գնալիս կամ ծառայությունից վերադառնալիս, գործուղման մեկնելիս կամ գործուղումից վերադառնալիս,

բ) ոստիկանության ստորաբաժանման տարածքում կամ աշխատանքի (ուսուցման) վայրում աշխատանքի (ուսուցման) ժամանակ` ներառյալ ընդմիջումը, եթե ծառայողի կողմից չեն խախտվել ծառայությունը կանոնակարգող իրավական ակտերի պահանջները,

գ) հատկապես վտանգավոր համաճարակների օջախում ծառայություն իրականացնելիս,

դ) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ռադիոակտիվ ճառագայթներով, այլ իոնիզացնող ճառագայթներով, ինչպես նաև թունավոր նյութերով ախտահարվելիս,

ե) ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ցրտահարվելու կամ այրվածքներ ստանալու հետևանքով:

15. Վնասվածքը կամ վիրավորումը չի համարվում ոստիկանությունում ծառայության ընթացքում առաջացած, եթե ծառայողն այն ստացել է`

ա) դժբախտ պատահարի,

բ) ոստիկանության ծառայողի կողմից իր ծառայությունը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների խախտման կամ ոչ պատշաճ կատարման, ինչպես նաև ինքնավնասման հետևանքով:

16. Ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող անձանց փորձաքննության ընթացքում, եթե նրանց մոտ հիվանդությունների հետ համատեղ առկա են վնասվածքների հետևանքներ, ապա հիվանդությունների, վնասվածքների և ոստիկանությունում ծառայության անցնելու միջև պատճառական կապի մասին որոշումն ընդունվում է առանձին` սույն կարգի և պայմանների 14-րդ կետով նախատեսված ձևակերպումներով:

17. Ռազմաբժշկական փորձաքննության ենթարկվածների առողջական վիճակի մասին տեղեկությունները և հանձնաժողովի որոշումները գրանցվում են`

ա) բժշկական վկայագրության ակտում, հանձնաժողովի նիստերի արձանագրության մատյանում, տեղեկանքում կամ հիվանդության վկայագրում, եթե փորձաքննության են ենթարկվել ոստիկանությունում ծառայության ընդունվողները և ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները,

բ) ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվողի բժշկական վկայագրության քարտում, հանձնաժողովի նիստերի արձանագրության մատյանում և տեղեկանքում, եթե փորձաքննության են ենթարկվել ոստիկանության ուսումնական հաստատություն առկա ուսուցմամբ սովորելու համար դիմող անձինք:

18. Ոստիկանության բժշկական հաստատության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհիմնարկների ստացիոնարում գտնվող անձանց փորձաքննության դեպքում տեղում կազմվում է էպիկրիզ, որը ներկայացվում է հանձնաժողովին, իսկ փորձաքննության մասին որոշումը գրանցվում է հիվանդության պատմագրում:

19. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են բժշկական փորձաքննության օրը և ուղարկվում ուղեգրով ստորաբաժանում` ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:

20. Հանձնաժողովում բժշկական և փորձաքննական փաստաթղթերի պահպանման ժամկետները սահմանվում են ոստիկանության պետի հրամանով:

21. Հանձնաժողովի գործունեության իրականացման համար անհրաժեշտ բոլոր ձևաթղթերը հաստատվում են ոստիկանության պետի հրամանով:

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2004թ. ապրիլի 27-ի

թիվ 177 որոշման

 

Լ Ի Ա Զ Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Ոստիկանության բժշկական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) իրականացնում է `

ա) ոստիկանությունում ծառայության ընդունվողների, ոստիկանության ծառայողների, ոստիկանության զորքերում ծառայողների, ոստիկանության ուսումնական հաստատություններ ընդունվողների և ունկնդիրների ռազմաբժշկական փորձաքննությունը` նրանց` ծառայության համար պիտանությունը որոշելու նպատակով,

բ) ոստիկանության ծառայողների, ոստիկանության զորքերում ծառայողների, ոստիկանությունում, ոստիկանության զորքերում ծառայությունից, ինչպես նաև ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից սահմանված կարգով ազատվածների հիվանդությունների (այդ թվում` հոգեկան խանգարումների, ալկոհոլամոլության կամ թմրամոլության նկատմամբ հակումների), վնասվածքների (վիրավորումներ, խեղումներ, կոնտուզիաներ, այրվածքներ) ծառայության ընթացքում ձեռքբերման հանգամանքի որոշումը,

գ) ոստիկանությունում ծառայության ընթացքում և ոստիկանությունից սահմանված կարգով զորացրվելուց հետո մահացած անձանց ռազմաբժշկական փորձաքննությունը` նրանց` ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունների, վնասվածքների (վիրավորումներ, խեղումներ, կոնտուզիաներ, այրվածքներ) և մահվան միջև պատճառական կապը որոշելու նպատակով,

դ) ոստիկանության բժշկական հաստատության բուժկանխարգելիչ հիմնարկներում (պոլիկլինիկա) ռազմաբժշկական փորձաքննության աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացումը,

ե) ռազմաբժշկական փորձաքննության արդյունքների, ոստիկանության բուժկանխարգելիչ հիմնարկներում արձանագրված հիվանդության ցուցանիշների բազմակողմանի վերլուծության հիման վրա ոստիկանության ծառայողների առողջական վիճակի գնահատումը, նրանց առողջության, ծառայության համար պիտանության վրա ծառայության պայմանների ներգործության ուսումնասիրումը և ոստիկանության ծառայողների առողջության ամրապնդման վերաբերյալ առաջարկությունների, միջոցառումների մշակումը, ծրագրավորումը,

զ) ռազմաբժշկական փորձաքննության հարցերով առաջավոր փորձի ուսումնասիրումը, ընդհանրացումը և ներդրումը գործնական աշխատանքներում,

ե) հանձնաժողովների բժիշկ–փորձագետների մասնագիտական որակավորման բարձրացման միջոցառումների կազմակերպումը:

2. Հանձնաժողովի լիազորություններն են`

ա) հանձնաժողովի իրավասության մեջ մտնող հարցերի մասին որոշումների ընդունումը,

բ) իր որոշումների վերանայումը

գ) ոստիկանության բուժկանխարգելիչ և քաղաքացիական բժշկական հիմնարկներում ոստիկանության հիվանդ ծառայողների հետազոտման, բուժման ընթացքի և փորձաքննության որակի` ռազմաբժշկական փորձաքննության տեսանկյունից ուսումնասիրումը.

դ) անհրաժեշտության դեպքում փորձաքննության ենթարկվողին ստուգիչ հետազոտման ուղարկելը.

ե) փորձաքննության ենթարկվողի անձնական գործից տվյալներ, բժշկական, թոշակավորման փաստաթղթեր, բնութագրեր, արխիվային տեղեկանքներ և այլ փաստաթղթեր պահանջելը.

զ) ռազմաբժշկական փորձաքննության տեսանկյունից բարդ, վիճահարույց դեպքերում, ինչպես նաև բժշկական փորձաքննության մարմինների գործունեությունը կատարելագործելու նպատակով` աշխատանքներում ոստիկնության և քաղաքացիական բժշկական հիմնարկների առաջատար մասնագետների ներգրավումը:

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ