ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների կենսաթոշակները հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը հաստատելու մասին
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ և 50-րդ հոդվածների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
ա) երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող` քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների կենսաթոշակները հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների պաշտոնների ու կոչումների դրույքաչափերի համամասնությունների ցանկը` ելնելով զինծառայողների սպայական, ենթասպայական ու կրտսեր հրամանատարական անձնակազմի գործող պաշտոնների և կոչումների համար սահմանված դրույքաչափերից` համաձայն թիվ 2 հավելվածի:
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2004թ. մարտի 16-ի
թիվ 88 որոշման |
ԿԱՐԳ
Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների կենսաթոշակները հաշվարկելու (վերահաշվարկելու)
1. Սույն կարգով կարգավորվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող` քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների (այսուհետ` թռիչքային մասնագետներ) կենսաթոշակները հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը:
Օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով սահմանված պայմանների բավարարման դեպքում թռիչքային մասնագետների կենսաթոշակները հաշվարկվում (վերահաշվարկվում) են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 88 որոշման թիվ 2 հավելվածով հաստատված` պաշտոնների և կոչումների դրույքաչափերի համամասնությունների հանրագումարի (այսուհետ` դրույքաչափերի համամասնությունների հանրագումար) 70 տոկոսի չափով: Պահանջվող ստաժից ավելի ծառայած յուրաքանչյուր լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակն ավելանում է դրույքաչափերի համամասնությունների հանրագումարի երկու տոկոսի չափով, իսկ աշխատած և ծառայության հետ չկապված յուրաքանչյուր լրիվ տարվա համար` մեկ տոկոսի չափով:
Կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել դրույքաչափերի համամասնությունների հանրագումարը:
2. Կենսաթոշակը հաշվարկվում (վերահաշվարկվում) է մինչև կենսաթոշակ նշանակելը ձեռք բերված և օրենքով սահմանված կարգով հաշվարկված ստաժին համապատասխան, որը հաստատվում է քաղաքացիական ավիացիայի թռիչքային մասնագետի զբաղեցրած պաշտոնի, թռիչքային ժամերի և ստաժի վերաբերյալ համապատասխան կազմակերպության կողմից տրված տեղեկանքով ու թռիչքային գրքույկով:
3. Քաղաքացիական ավիացիայի թռիչքային մասնագետների երկարամյա ծառայության կենսաթոշակը հաշվարկվում (վերահաշվարկվում) է` ելնելով կենսաթոշակի անցնելու պահին զբաղեցրած պաշտոնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 88 որոշմամբ սահմանված դրույքաչափի համամասնությունից, իսկ աշխատանքային գործունեության ընթացքում առնվազն 5 օրացուցային տարի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում պաշտոններ զբաղեցրած լինելու դեպքում` այդ պաշտոնների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 88 որոշմամբ սահմանված առավել բարձր դրույքաչափի համամասնությունից:
4. Քաղաքացիական ավիացիայի թռիչքային մասնագետների կենսաթոշակները սահմանված կարգով հաշվարկվում և վերահաշվարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումները` անձի գրավոր դիմելու և սույն կարգի 2-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու դեպքերում:
Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է 2004 թվականի հունվարի 1-ից, եթե կենսաթոշակառուն դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 88 որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմումը տալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի և «Արցախ» տարածքային հավելման գումարի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին կենսաթոշակի և տարածքային հավելման գումարի չափով:
5. Կենսաթոշակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 88 որոշման սահմանված կարգով նշանակվում, վերահաշվարկվում և վճարվում է, եթե անձը ներկայացնում է թռիչքային աշխատանքներից ազատված լինելու մասին փաստաթուղթ:
Վերստին թռիչքային աշխատանքի անցնելու դեպքում կենսաթոշակառուն դրա մասին տեղեկացնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը, որը դադարեցնում է կենսաթոշակի վճարումը:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2004թ. մարտի 16-ի
թիվ 88 որոշման |
ՑԱՆԿ
Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների պաշտոնների և կոչումների դրույքաչափերի համամասնությունների` ելնելով զինծառայողների սպայական, ենթասպայական ու կրտսեր հրամանատարական անձնակազմի պաշտոնների և կոչումների համար սահմանված դրույքաչափերից
|
NN ը/կ |
Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների պաշտոնները` զինծառայողների սպայական, ենթասպայական ու կրտսեր հրամանատարական անձնակազմի պաշտոններին համապատասխան |
Պաշտոնների դրույքաչափերի համամասնություն-ները կենսաթոշակի հաշվարկման համար (դրամ) |
Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների կոչումները` զինծառայողների սպայական, ենթասպայական ու կրտսեր հրամանատարական անձնակազմի կոչումներին համապատասխան |
Կոչումների դրույքաչափերի համամասնությունները կենսաթոշակի հաշվարկման համար (դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
I. Թռիչքահրամանատարական անձնակազմի անդամներ |
|
1. |
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (գլխավոր վարչության պետ) |
30500 |
գեներալ-մայոր |
9320 |
|
2. |
Գլխավոր վարչության պետի տեղակալ թռիչքային աշխատանքների գծով (կորպուսի հրամանատար) |
29500 |
գնդապետ |
7760 |
|
3. |
Ավիաթռիչքային ուսումնամարզական կենտրոնի պետ (կորպուսի հրամանատար) |
29500 |
գնդապետ |
7760 |
|
4. |
Թռիչքների անվտանգության տեսչության տեսուչ-պետ (կորպուսի հրամանատար) |
29500 |
գնդապետ |
7760 |
|
5. |
Թռիչքային աշխատանքի կազմակերպման բաժնի պետ (կորպուսի հրամանատար) |
29500 |
գնդապետ |
7760 |
|
6. |
Միացյալ ավիաջոկատի և թռիչքային ջոկատի հրամանատար (կորպուսի հրամանատար) |
29500 |
գնդապետ |
7760 |
|
7. |
Գլխավոր վարչության գլխավոր ղեկապետ (վարչության պետ) |
27500 |
գնդապետ |
7760 |
|
8. |
Գլխավոր վարչության թռիչքային տեսուչ (վարչության պետ) |
27500 |
փոխգնդապետ |
7300 |
|
9. |
Թռիչքային ջոկատի հրամանատարի տեղակալ (վարչության պետ) |
27500 |
փոխգնդապետ |
7300 |
|
10. |
Թռիչքային ջոկատի ավագ ղեկապետ (գնդի հրամանատար) |
24500 |
փոխգնդապետ |
7300 |
|
11. |
Թռիչքային ջոկատի ավագ բորտինժեներ (գումարտակի հրամանատար) |
21500 |
փոխգնդապետ |
7300 |
|
12. |
Թռիչքային ջոկատի ավագ բորտռադիստ (վաշտի հրամանատար) |
19000 |
կապիտան |
6200 |
|
13. |
Ավիաէսկադրիլիայի հրամանատար` Ա-310, ԻԼ-76, ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ԻԼ-18 ինքնաթիռների (բրիգադի հրամանատար) |
25500 |
փոխգնդապետ |
7300 |
|
14. |
Ավիաէսկադրիլիայի հրամանատարի տեղակալ (գնդի հրամանատար) |
24500 |
մայոր |
6670 |
|
15. |
Ավիաէսկադրիլայի ղեկապետ (գումարտակի հրամանատար) |
21500 |
մայոր |
6670 |
|
16. |
Ավիաէսկադրիլիայի բորտինժեներ (վաշտի հրամանատար) |
19500 |
մայոր |
6670 |
|
17. |
Ավիաէսկադրիլիայի բորտմեխանիկ (դասակի հրամանատար) |
17000 |
կապիտան |
6200 |
|
18. |
Ավիաէսկադրիլիայի բորտռադիստ (ջոկի հրամանատար) |
15500 |
ավագ լեյտենանտ |
5740 |
|
19. |
ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների և ուղղաթիռի ավիաէսկադրիլիայի հրամանատար (գնդի հրամանատար) |
24500 |
փոխգնդապետ |
7300 |
|
20. |
ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների և ուղղաթիռի ավիաէսկադրիլիայի հրամանատարի տեղակալ (վաշտի հրամանատար) |
19500 |
մայոր |
6670 |
|
21. |
Ավիաէսկադրիլիայի ղեկապետ, բորտմեխանիկ (դասակի հրամանատար) |
17000 |
կապիտան |
6200 |
|
II. Թռիչքահրահանգչական անձնակազմի անդամներ |
|
1. |
Գլխավոր վարչության հրահանգիչ` Ա-310, ԻԼ-76, ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ԻԼ-18 ինքնաթիռների (վարչության պետ) |
27500 |
փոխգնդապետ |
7300 |
|
2. |
Ավիաէսկադրիլիայի հրահանգիչ` Ա-310, ԻԼ-76, ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ԻԼ-18 ինքնաթիռների (բաժանմունքի պետ) |
24500 |
մայոր |
6670 |
|
3. |
ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների և ուղղաթիռի ավիաէսկադրիլիայի հրահանգիչ (դասակի հրամանատար) |
17000 |
կապիտան |
6200 |
|
III. Թռիչքային անձնակազմի անդամներ |
|
1. |
Ինքնաթիռի հրամանատար` Ա-310, ԻԼ-76, ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ԻԼ-18 ինքնաթիռների (գնդի հրամանատար) |
24500 |
մայոր |
6670 |
|
2. |
Ինքնաթիռի II օդաչու (վաշտի հրամանատար) |
19500 |
կապիտան |
6200 |
|
3. |
Ինքնաթիռի ղեկապետ (վաշտի հրամանատար) |
19500 |
կապիտան |
6200 |
|
4. |
Ինքնաթիռի բորտինժեներ (վաշտի հրամանատար) |
19500 |
կապիտան |
6200 |
|
5. |
Ինքնաթիռի բորտմեխանիկ (դասակի հրամանատար) |
17000 |
կապիտան |
6200 |
|
6. |
Ինքնաթիռի բորտռադիստ (ջոկի հրամանատար) |
15500 |
ավագ լեյտենանտ |
5740 |
|
7. |
ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների և ուղղաթիռի հրամանատար (դասակի հրամանատար) |
17000 |
կապիտան |
6200 |
|
8. |
Ինքնաթիռի II օդաչու (ջոկի հրամանատար) |
15500 |
ավագ լեյտենանտ |
5740 |
|
9. |
Ինքնաթիռի բորտմեխանիկ (ջոկի հրամանատար) |
15500 |
ավագ լեյտենանտ |
5740 |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |