Համարը 
N 307
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.08.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
31.08.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.08.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
27.05.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 18 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"31" օգոստոսի 2004թ.

N 307

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 18 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 21-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը, լրացման և պահպանման կարգերը հաստատելու մասին» թիվ 18 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

ա) որոշմամբ հաստատված հայտարարագրի ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ էջով.

«

 

V. «II. ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՏՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

NN

 ը/կ

Հայտարարագրման ենթակա գույքի

բաժնի համարը և անվանումը

Նշում փոփոխության

մասին

1

2

3

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

II. 1. Շենքեր և շինություններ

II. 2. Հողամասեր

II. 3. Այլ անշարժ գույք

II. 4. Փոխադրամիջոցներ

II. 5. Պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ ներդրումներ

II. 6. Չեկեր, մուրհակներ

II. 7. Մշակութային արժեքներ և հնաոճ իրեր

II. 8. Դրամական միջոցներ

այո / ոչ

_____________________

 այո / ոչ

_____________________

 այո / ոչ

_____________________

այո / ոչ

_____________________

այո / ոչ

______________________

այո / ոչ

______________________

այո / ոչ

______________________

այո / ոչ

______________________

 

------------------------------

(ստորագրությունը)

 

բ) որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի լրացման կարգում՝

2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետի «ա» և «բ» ենթակետերի պայմանները չեն տարածվում սույն կարգի 41-րդ կետում նշված դեպքի վրա:»,

4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 41-րդ կետով.

«41. Այն դեպքում, երբ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար լիազորած մարմին ներկայացված հայտարարագրում հայտարարագրված գույքում

ա) հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չի եղել՝ հաշվետու ժամանակաշրջանի հայտարարագրի «II. Տվյալներ հայտարարագրման ենթակա գույքի վերաբերյալ» հատվածը կարող է չլրացվել:

Այդ դեպքում հայտարարագրի 3-րդ, 4-րդ էջերը կարող են չստորագրվել, իսկ 8-րդ էջը լրացվում և ստորագրվում է.

բ) հաշվետու ժամանակաշրջանում կատարվել է փոփոխություն՝ հաշվետու ժամանակաշրջանի հայտարարագրի «II. Տվյալներ հայտարարագրման ենթակա գույքի վերաբերյալ» հատվածում կարող է լրացվել միայն այդ փոփոխությունը:

Այդ դեպքում ստորագրվում է միայն այն էջը, որտեղ արտացոլվել է փոփոխությունը, իսկ 8-րդ էջը լրացվում և ստորագրվում է:»,

20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 201-րդ կետով.

«201. 8-րդ էջի «V. «II. Տվյալներ հայտարարագրման ենթակա գույքի վերաբերյալ» հատվածի փոփոխությունների մասին» հատվածը լրացվում և ստորագրվում է սույն կարգի 41-րդ կետում նշված դեպքերում հետևյալ կարգով՝

այն դեպքում, երբ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար լիազորած մարմին ներկայացված հայտարարագրում հայտարարագրած գույքում հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն է կատարվել՝ ընդգծվում է «Նշում փոփոխության մասին» 3-րդ սյունակի «ոչ» բառերի տակ (41-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպք),

այն դեպքում, երբ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար լիազորած մարմին ներկայացված հայտարարագրում հայտարարագրած գույքում հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չի կատարվել՝ ընդգծվում է «Նշում փոփոխության մասին» 3-րդ սյունակի համապատասխան տողի «այո» բառի տակ: Այն տողում, որտեղ փոփոխություն չի կատարվել ընդգծվում է «ոչ» բառի տակ (41-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպք):

Հայտարարագրի 8-րդ էջը լիազորած մարմին չի ներկայացնում այն դեպքում, երբ «II. Տվյալներ հայտարարագրման ենթակա գույքի վերաբերյալ» հատվածի բոլոր բաժինները լրացված են ամբողջությամբ և ստորագրված են հայտարարատուի կողմից:».

գ) որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի պահպանման կարգի՝

5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) տեղակայված լինի լիազորած մարմնի գտնվելու շենքում: Առաջին հարկում տեղակայված պահոցի պատուհաններն ամրացվում են մետաղյա կամ փայտյա ներքին փեղկերով՝ 2 կողմից պատված մետաղյա թիթեղով.»:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ