Համարը 
N 279
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.07.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.07.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.10.2006

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003Թ. ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ԹԻՎ 207 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''30'' հուլիսի 2004թ.

 N 279

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003թ. հուլիսի 8-ի թիվ 207 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003թ. հուլիսի 8-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու և ԼՂՀ կառավարության 1999թ. մարտի 2-ի թիվ 26 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 207 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

Որոշմամբ հաստատված կարգի`

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանվում է անձին հաշմանդամ ճանաչելու կարգը, որն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային մարմինները (բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները) և կառուցվածքային ստորաբաժանումը (փորձաքննական բաժինը):,

բ) 3-րդ կետում «անհրաժեշտ» բառը փոխարինել «սահմանված» բառով,

գ) 13-րդ կետում «հանրապետական բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահին» բառերը փոխարինել «գործակալության պետին» բառերով,

դ) 16 և 17-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Բժշկասոցիալական փորձաքննության տարածքային մարմինները որոշում ընդունելիս դժվարանալու դեպքում անձի քննման ակտը մեկշաբթյա ժամկետում գրավոր հարցմամբ ներկայացնում են գործակալության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում, որտեղ իրականացվում է խորհրդատվական փորձաքննություն` տալով խորհրդատվական եզրակացություն:

17. Գործակալության փորձաքննական բաժնի խորհրդատվական եզրակացության հետ տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահի կամ փորձագետներից մեկի համաձայն չլինելու դեպքում քննման ակտում կատարվում է համապատասխան գրառում (նշվում «Հատուկ կարծիք»), և գործը եռօրյա ժամկետում ներկայացվում է գործակալության պետին, որի հանձնարարությամբ գործակալության փորձաքննական բաժինը ընդունում է որոշում:»,

ե)18-րդ կետում «Հանրապետական բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Գործակալության փորձաքննական բաժինը» բառերով,

զ) 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշմանը չհամաձայնելու դեպքում կարող է այն բողոքարկվել վերադասության կամ դատկան կարգով: Վերադասության կարգով բողոքարկման մասին դիմումը ստանալիս բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ղեկավարը փորձաքննվողի փաստաթղթերը մեկ շաբաթվա ընթացքում դիմումի հետ միասին ներկայացնում է գործակալություն, որտեղ ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում կազմակերպվում է բժշկասոցիալական վերափորձաքննություն և ընդունում որոշում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ