Համարը 
Թ.Ն-0125-1
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Խորհրդարան
Ընդունման ամսաթիվը 
14.02.1995
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.02.1995
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.02.1995
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.12.2005

Ծանուցում
Ստորագրման ամսաթիվը հստակ չէ:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական աստիճաններն են՝

- արտակարգ և լիազոր դեսպան,

- արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար,

- խորհրդական,

- առաջին քարտուղար,

- երկրորդ քարտուղար,

- երրորդ քարտուղար,

- կցորդ:

 

Հոդված 2

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճանները շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը:

Խորհրդականի, առաջին քարտուղարի, երկրորդ քարտուղարի, երրորդ քարտուղարի և կցորդի աստիճանները շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

 

Հոդված 3

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճաններ շնորհելու առաջարկը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ արտաքին գործերի նախարարության որակավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Խորհրդականի, առաջին քարտուղարի, երկրորդ քարտուղարի, երրորդ քարտուղարի և կցորդի աստիճաններ շնորհելու առաջարկը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրպետության արտաքին գործերի նախարարության որակավորման հանձնաժողովը:

Որակավորման հանձնաժողովի կազմն ու կանոնակարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

 

Հոդված 4

 

Հերթական դիվանագիտական աստիճան շնորհվում է դիվանագիտական ծառայության այն աշխատողներին, որոնք աշխատել են համապատասխանաբար ավելի ցածր դիվանագիտական աստիճաններով հետևյալ ժամկետներում՝ կցորդ, երրորդ քարտուղար, երկրորդ քարտուղար - առնվազն 3 տարի, առաջին քարտուղար, խորհրդական - առնվազն 4 տարի:

Դիվանագիտական ծառայության մեջ նշանակալից արդյունքների հասած աշխատողին կարող է նշված ժամկետից շուտ շնորհվել ավելի բարձր դիվանագիտական աստիճան:

 

Հոդված 5

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճանները շնորհվում են ցմահ:

Դիվանագիտական մյուս աստիճաններն ունեցող անձինք պահպանում են իրենց աստիճանները միայն այն դեպքում, եթե նրանք կենսաթոշակի են անցնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգից:

 

Հոդված 6

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը կարող է զրկել արտակարգ և լիազոր դեսպանի, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճաններից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կարող է զրկել խորհրդականի, առաջին քարտուղարի, երկրորդ քարտուղարի, երրորդ քարտուղարի և կցորդի աստիճաններից:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ