ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի
դեկտեմբերի 22-ին
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի վերջին պարբերությունում հանել «(այսուհետ` անհատ ձեռներեց, անհատական (ընտանեկան) ձեռնարկություն)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 241-րդ հոդվածի առաջին մասում «ինչպես նաև» բառերից հետո ավելացնել «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան» բառերը:
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում՝
ա) «դեպքը» բառը փոխարինել «դեպքերից որևէ մեկը» բառերով.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս.
«2. անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման օրը:»:
Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը թաքցնելու կամ պակաս ցույց տալու, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված կարգի խախտումով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարված ԱԱՀ-ի գումարները պակասեցնելու (հաշվանցելու) հետևանքով բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված ԱԱՀ-ի գումարը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքի, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի 50 տոկոսի չափով:»:
Հոդված 5. Օրենքի 442-րդ հոդվածի 2-րդ պարբերության՝
ա) առաջին նախադասությունում «հաստատագրված վճարով հարկվող գործունեությանը վերաբերող գործարքների գծով» բառերից հետո ավելացնել «, «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտումով» բառերը.
բ) երրորդ նախադասությունում «հաստատագրված վճարով հարկվող գործունեությանը» բառերից հետո ավելացնել «, «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմանը» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
30 դեկտեմբերի 2004թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-164 |
|