Համարը 
ՀՕ-165
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.12.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2014

Ծանուցում
Սույն օրենքի 10-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի

դեկտեմբերի 22-ին

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածում՝

ա) «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց անհատույց տրվող գույքը և դրամական միջոցները.».

բ) «ը» կետից հանել «դոկտորանտներին,» բառը.

գ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իա» և «իբ» կետերով.

«իա) պետական պարգևները (մրցանակները).

իբ) պարենային բավարարման արժեքը, ինչպես նաև այդ բավարարման փոխարեն վճարվող գումարները:»:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով՝

«զ) գանձապետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձևով ստացված եկամտի չափով:»:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի «ա» կետի «հասարակական-քաղաքական կազմակերպություններին (կուսակցություններին)» բառերը փոխարինել «քաղաքական կուսակցություններին» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում`

ա) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետը.

բ) հանել «լրացուցիչ» բառը:

 

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) հարկատուի պահանջով սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված նվազեցումների չափով՝ այլ հարկային գործակալներից ստացվող եկամուտներից այդ նվազեցումը չվերապահվելու մասին ֆիզիկական անձի գրավոր հայտարարության և այդ նվազեցումների իրավունքը հաստատող` օրենսդրությամբ սահմանված կարգով տրված փաստաթղթերի (դրանց պատճենների) հիման վրա.»:

 

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ հարկի պահումից, ապա ծրագիր իրականացնող կազմակերպությունները կարող են, իրենց հայեցողությամբ, հարկային մարմին ներկայացվող հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ և իրականացնել ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից հարկի պահում: Այս դեպքում հարկային գործակալը հարկի պահումը կատարում է հայտարարությունը ներկայացնելու ամսվանից սկսած:»:

 

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետում «այլ (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ստացված պասսիվ» բառերը փոխարինել «ղարաբաղյան աղբյուրներից ստացված այլ» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ կետում և 32-րդ հոդվածի 3-րդ կետում «33-րդ հոդվածի համաձայն» բառերը փոխարինել «34-րդ հոդվածի համաձայն» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածում`

ա) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «դ» ենթակետը.

բ) 3-րդ կետում «սահմանված» բառից հետո ավելացնել «,ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված» բառերը:

 

Հոդված 10. Օրենքը 31-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 311-րդ հոդվածով.

 

«Հոդված 311.

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամտահարկի վճարները

 

1. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպություններից կամ անհատ ձեռնարկատերերից ստացված եկամուտներից եկամուտների վճարման աղբյուրի մոտ հարկի պահում (գանձում) չի կատարվում (այդ թվում՝ նաև օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում), ապա տարվա ընթացքում եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք պարտավոր են կատարել եկամտահարկի վճարներ՝ սույն հոդվածով սահմանված կարգով:

Սույն օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված եկամուտների մասով ֆիզիկական անձինք սույն հոդվածով սահմանված վճարները չեն կատարում:

2. Եկամտահարկի վճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս՝ տվյալ ամսվա համախառն եկամտի (առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները) 5 տոկոսի չափով՝ յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:

3. Հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող եկամտից, ֆիզիկական անձինք վերահաշվարկում են եկամտահարկի գումարը՝ սույն օրենքի 29-րդ հոդվածի 6‑րդ, 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան:»:

 

Հոդված 11. Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ կետում «ամփոփ հաշվարկ՝ անցած եռամսյակում ֆիզիկական անձանց վճարված» բառերը փոխարինել «հաշվարկ՝ անցած եռամսյակի յուրաքանչյուր ամսում ֆիզիկական անձանց վճարված» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ կետը «հարկային գործակալը» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ նաև օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում» բառերով:

 

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 10-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2004թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-165